Այսօր՝ 06 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի գործող իշխանությունները դարձել են Արևմուտքի խամաճիկը․ Արշակ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Բրյուսել, որտեղ այսօր նախատեսված է նրա, եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման վերաբերյալ տևական ժամանակ բուռն քննարկումներ են ընթանում։ Պաշտոնական Երևանն ամեն ինչ արել է այս հանդիպումը իրականացնելու համար, իսկ ԱՄն և Եվրամիության տարբեր երկրներ, ընդհուպ, պահանջներ ներկայացնելով և սպառնալիքներ տալով, հասել են այսօրվա արդյունքին։ Թե ի՞նչ համաձայնագրեր կստորագրվեն, կամ ի՞նչ կորոշեն բանակցություններում, հայկական կողմին առանձնապես չեն էլ հարցնելու։ Արևմուտքը գլխավոր նպատակ է դրել իր համար Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղել, հնարավորության դեպքում էլ՝ երկրորդ ճակատ բացել։

Ռուսաստանը քանիցս արձանագրել է, որ այդ հանդիպումը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, ավելին՝ Մոսկվան նշել էր, որ կենսական շահեր ունի Հարավային Կովկասում, որտեղ հաստատավել է գրեթե 200 տարի առաջ և բոլորովին մտադիր չէ թողնել իր ծրագրերը հանուն ինչ-որ մի երկրի ղեկավարության անզուսպ ցանկության։

Բազմաթիվ փորձագետներ ևս արձանագրում էին, որ Հայաստանի գործող իշխանությունների չհաշվարկված քայլերը ծանր հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար, առավել ևս արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ջանքերում: Հայաստանի գործող իշխանությունները կարծես ոչնչի առջև կանգ չեն առնում, ընդհուպ պատրաստ են խզել հարաբերությունները ՀԱՊԿ-ի , ԱՊՀ-ի և անգամ ԵԱՏՄ-ի հետ։

Ըստ էության, թեև հայկական կողմը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն առանձնապես չունի, սակայն փաստ է, որ Ռուսաստանի հետ ինտեգրացիոն մի կառույցը լքելու դեպքում, մյուսից ինքնաբերաբար Հայաստանին դուրս կթողնեն՝ դրանից բխող հետևանքներով։

Ի վերջո ի՞նչ է Եվրամիության ուզածը, որ այսպես համառորեն փորձում է Հայաստանը կտրել Ռուսաստանից։ Բանն այն է, որ Ուկրաինայում տեղի իշխանությունների և արևմուտքի գործերն առանձնապես լավ չեն ընթանում։ Ռուսական կողմին հաջողվում է գրեթե բեկել իրավիճակը և առաջիկայում կարող է անգամ ռազմավարական հաղթանակի հասնել։ Իսկ նոր ճակատ բացելու, կամ Ռուսաստանին Հարավային Կովկասով զբաղեցնելու դեպքում, Ուկրաինացիներին որոշ ժամանակ շնչելու և պատրաստվելու հանարավորություն կտան։

Բարդ է ասել՝ արդյոք Հայաստանի գործող իշխանությունները չեն հասկանում իրենց քայլերի հետևանքները սեփական երկրի ժողովրդի և պետության հանդեպ, առավել ևս, որ այդպիսի նախազգուշացումներ Ռուսաստանից հնչում են այլևս ոչ թե երկիմաստորեն, այլ՝ պարզ և հստակ։ Բնականաբար հասկանում են, սակայն տառապելով իշխանությունը պահելու իրենց մոլուցքով, որևէ բանի առջև կանգ չեն առնում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է, որ Հայաստանի գործող իշխանությունները դարձել են Արևմուտքի խամաճիկը, դրվել հեռակառավարման վրա, իսկ Արևմուտքն ամենևին էլ ցանկություն չունի պաշտպանելու Հայաստանի շահերը, ավելին, Արևմուտքը Հարավային Կովկասում օտար մարմին է։ Ի տարբերություն Ռուսաստանի, որն այստեղ է 200 տարուց ավելի և բացի քաղաքական և ռազմական շահերից, նաև մշակութային, ժողովուրդների հոգևոր կապի առումով է հարազատ։

Ի վերջո, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը, զգալու ենք բոլորս։ Անհրաժեշտ է օր առաջ հեռացնել գործող իշխանություններին։

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»