Այսօր՝ 05 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հանրային տրամադրություններն ակնհայտ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ հանրային տրամադրություններում կտրուկ փոփոխություններ են նկատվում, և դա առաջին հերթին հիմնականում վերաբերում է իշխանությունների նկատմամբ վերաբերմունքին։ Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջերս հրապարակած հարցման համաձայն, հարցվածների ընդամենը 17 %-ի համար է Նիկոլ Փաշինյանը նախընտրելի։ Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, այլ՝ «ներքին» հարցումների համաձայն, այս թիվը նույնիսկ ճոխացրած է. իրական վարկանիշը տատանվում է 12-13 տոկոսի սահմաններում: Իսկ ահա «GALLUP»-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով, Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։

Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատել, 19,9 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47,1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական։ Այսինքն, 68 տոկոսը հստակ բացասական է գնահատել, ինչը շատ խոսուն ցուցիչ է: Համեմատության համար կարող ենք փաստել, որ 2023 թվականի հունվարին հարցվածների ընդամենը մոտ 48 տոկոսն էր բացասական գնահատում։ Ըստ էության, առկա պատկերը վկայում է, որ Փաշինյանի իշխանության վարկանիշի անկումը հետևողականորեն շարունակական բնույթ ունի: Ըստ այդմ, ընդամենը մեկ տարի անց նույնիսկ այս չնչին վարկանիշից կարող է ընդհանրապես փշրանքներն էլ չմնան։ Սա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին այն համատեքստում, որ որևէ պահից իր թիմը կարող է տրվել գերիշխող հակաիշխանական, իսկ ավելի ստույգ՝ հականիկոլական տրամադրություններին, պառակտվել կամ դուրս գալ հենց իր դեմ՝ առաջին հերթին «սեփական կաշին» փրկելու ցանկությամբ։

Իսկ եթե Փաշինյանի թիմակիցներն էլ ձեռք քաշեն նրանից, ապա նրա իշխանության գահավիժումն ուղղակի ժամանակի հարց կդառնա, որովհետև միմիայն ուժային կառույցներին ապավինելով, ինչպես ասվում է, երկար չես «ձգի»։ Դրա համար էլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվացրել է իր հանդիպումները ՔՊ խմբակցության ու ընդհանրապես քպական շրջանակների հետ։ Ընդ որում, արտաքին ու ներքին տարբեր հարցերի քննարկման քողի տակ նա փորձում է իր թիմակիցներին «դուխ տալ», հավաստիացնել, թե ամեն ինչ կարգին է, իրենք խնդիր չունեն, կարող են ժողովրդի հետ հանգիստ հանդիպումներ ունենալ ու արժանանալ նրանց վստահությանը։ Բայց իրականում Փաշինյանը կեղծում է իրականությունը։ Երբեք իր իշխանության նկատմամբ դժգոհությունը հանրության շրջանում այսքան ցայտուն չի եղել։ Միգուցե Փաշինյանը հույսը դրել է նրա վրա, որ որոշ արտաքին ուժեր կարող են իրեն օգնել, որպեսզի մնա իշխանության, բայց դա էլ փրկություն չի կարող լինել իր համար։ Առավել ևս, նույն այդ «դրսի» ուժերի «պարանին լվացք փռել չի լինի»:

Ինչպես ժամանակին Փաշինյանն էր ատելություն գեներացնում «նախկինների» նկատմամբ, այնպես էլ հանրային այդ ատելության սլաքը իր դեմ է ուղղվում։ Սրա մասին դեռ 2018 թվականից քանիցս զգուշացրել ենք: Զգուշացրել են նաև այլոք: Հաջորդ կարևոր պահը, որը ցույց է տալիս Փաշինյանի բացարձակ սպառվածությունը: Հատկապես վերջին շրջանում նա փորձում է հանրության շրջանում նորից վախ սերմանել արդեն նոր դոզայով, ինչը շարունակաբար արել է։ Օրինակ՝ ամիսներ առաջ նա հայտարարում էր՝ Արցախում իշխանություն փոխվեց, տեսա՞ք ինչ տեղի ունեցավ, Արցախը հայաթափվեց, ուստի նույնն էլ կարող է Հայաստանում տեղի ունենալ, եթե իշխանափոխություն լինի։ Ներկա փուլում էլ նա սկսել է մարդկանց վախեցնել նրանով, թե Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել։

Այդպիսով վախի տարածման միջոցով Փաշինյանը փորձում է մարդկանց համոզել, որ ավելի լավ է մեզ պատկանող տարածքները զիջենք հակառակորդին՝ նրան խաղաղեցնելու համար, քան դառնալ հարձակման զոհ։ Բայց խնդիրն այն է, որ ինչքան Հայաստանի ղեկավար համարվող անձը հայկական հասարակությանը վախի մեջ պահի, այնքան Ադրբեջանի հավակնությունները կաճեն։ Ու ոչ թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի, այլ մեկը մյուսի հետևից կապիտուլյացիայի պայմանագրեր։ Թերևս պատահական չէ, որ, ըստ հարցումների, Հայաստանի քաղաքացիների 87,5 տոկոսը դեմ է Տավուշի մարզից սահմանազատումը սկսելու և 4 բնակավայրը ադրբեջանցիներին փոխանցելու գաղափարին, իսկ 67 տոկոսը նշում է, որ այս իշխանությունն ունակ չէ ՀՀ շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այս արդյունքները ևս ցույց են տալիս, որ գործող իշխանությունները լիովին սպառված են, այլևս շանս չունեն իշխանություն լինելու:

Այսինքն, առաջիկա որևէ ընտրությանը՝ հերթական կամ արտահերթ, նրանք այլևս մեծամասնություն երբեք չեն ունենա: Ավելին, դեռ հարց է՝ կհաջողվի՞ առանց տոտալ ընտրակեղծարարության խորհրդարանում տեղ ունենալ: Ավելին, կա կարծիք, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի իրական (նկատի է առնվում առանց վարչական ռեսուրսի ու ընտրախախտումների) վարկանիշը մոտ 7 տոկոս է, այսինքն, այնքան, որքան 2017 թվականին ստացել էր «Ելք» դաշինքը: Ամփոփելով՝ նշենք, որ հասարակական տրամադրություններն ակնհայտ են՝ առանց նույնիսկ այս հարցումների. դրանք շատ հստակ ցույց են տալիս վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի բերած փորձանքների, տարվող քաղաքականության ու երկրին սպառնացող վտանգների հանդեպ: Եթե հասարակությունն այսօր փողոց դուրս չի գալիս, մոբիլիզացիա չկա, սա դեռ ոչինչ չի նշանակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն