Այսօր՝ 30 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վարչախումբը միտումնավոր հարվածում է զբոսաշրջային ոլորտին

Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը, մասնավորապես` հայաստանյան բանկերով «Միր քարտերի սպասարկման դադարեցման որոշումը, արդեն իսկ ազդում է Հայաստանի զբոսաշրջային ոլորտի վրա։

Զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է այս տարվա մարտին` դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2024 թվականի մարտին Հայաստան է այցելել 154 215 զբոսաշրջիկ։

Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը եղել է գրեթե 5700-ով ավելի՝ 159918, ընդ որում` մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելուներ գրանցվել են հենց Ռուսաստանից՝ 42%, Վրաստանից՝ 14% և Իրանից՝ 8%։

Նախորդ տարվա մարտի համեմատ նվազումը բացառապես Ռուսաստանից ժամանածների հաշվին է։ Հայաստանում «Միր» քարտեր սպասարկում են միայն ՎՏԲ Արմենիա բանկում, որը մտավախություններ չունի արևմտյան պատժամիջոցների վերաբերյալ, քանի որ ՎՏԲ բանկի գլխամասն արդեն իսկ արևմտյան պատժամիջոցների տակ է։

Հայաստանյան մյուս բանկերը նախընտրում են կատարել Արևմուտքի պահանջները, և արդյունքում` մեծ մասնաճյուղային և բանկոմատային ցանց չունեցող ՎՏԲ-ն չի կարողանալու սպասարկել բոլոր «Միր» քարտերը, կամ էլ լուրջ խնդիրների է բախվելու։

Ստացվում է, որ շատ ռուսներ, որոնք Հայաստան են ժամանում հենց «Միր» քարտերով, խնդիրներ են ունենալու Հայաստանում շրջագայելու և գումար ծախսելու առումով, ուստի և զբոսաշրջային հոսքը նվազում է։ Առաջիկայում այդ միտումներն ավելի ակնառու են դառնալու։

Նարինե Ղարսյան

«Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել