Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սիրե′ք ՀՀ-ն, սիրե′ք մեր ժողովրդին և փորձեք օգտակար լինել մեր երկրի հզորացմանը․ Արման Վարդանյանը՝ երիտասարդներին (տեսանյութ, լուսանկարներ)

Ապրիլի 6-ին «Seven Visions, The Dvin Resort»-ում տեղի է ունեցել «Միասնություն» համազգային շարժման հանդիպումը երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել են հասարակական տարբեր գործընթացներում երիտասարդների դերը, ներգրավվածությունն ու գաղափարները։ Ներկա են եղել ՀՀ տարբեր բուհերի ակտիվ ուսանողներ, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ։ Հանդիպման սկզբում հնչել է ՀՀ օրհներգը, որից հետո ելույթներով հանդես են եկել շարժման ղեկավար Արման Վարդանյանը, «Հայկական երազանք» կուսակցության նախագահ, «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ։

Շարժման առաջնորդ Արման Վարդանյանը, դիմելով երիտասարդներին, նշել է մի քանի կարևոր ուղենիշներ, որոնք նրանք պետք է դնեն իրենց առջև նպատակներին հասնելու համար։

«Հարգելի′ երիտասարդներ,

սիրով ողջունում եմ ձեզ «Միասնություն» համազգային շարժման» միջոցառմանը։ Կարող եմ փաստել, որ այստեղ ներկա է մեր երիտասարդության ամենաակտիվ, ամենաինտելեկտուալ և «ամենաթասիբով» հատվածը։  Համոզված եղեք, որ եթե այս տարիքից ձեր կյանքում դնեք ճիշտ ուղենիշներ, շփվեք ճիշտ մարդկանց հետ, ունենաք գաղափարական մոտեցումներ և ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը, ապա կյանքում կհասնեք ամեն ինչի։ Համոզված եմ՝ այստեղ ներկաներից շատերը ապագայում լինելու են մշակութային փայլուն գործիչներ, տնտեսագետներ, բանիմաց իրավաբաններ, պատգամավորներ, նախարարներ, նաև երկրի ղեկավարներ»։

 

Շարժման առաջնորդը հորդորել է երիտասարդներին երբեք չսահմանափակել ցանկությունները, առողջ ամբիցիաները․

 

«Անկախ նրանից՝ որտեղ կլինեք, սիրե′ք ՀՀ-ն, սիրե′ք մեր ժողովրդին և ամեն ձեր քայլով փորձեք օգտակար լինել մեր երկրի հզորացմանը։ Եթե ամեն մարդ փորձի այդպես անել, ապա մի քանի տարում մենք կունենանք լրիվ այլ երկիր։

Կարևոր կոմպոնենտ է նաև հավատքը․ եղեք միշտ Հայ Առաքելական եկեղեցու կողքին, մի′ մոռացեք, որ մենք աշխարհում առաջին քրիստոնյաներն ենք, որ եղել ենք առաջին ազգը, որը հավատքի համար պատերազմել է։ Եկեղեցին մեր պատմության ընթացքում եղել է այն լուսավոր կետը, որին ձգտել է մեր ազգը։

Եղեք նաև բանակի կողքին, հիշե′ք, որ բանակը մեր համար մեկ գերատեսչությունն է, այն մեր սրբությունն է։ Միայն հզոր բանակ ունենալու դեպքում մենք կարող ենք ունենալ անվտանգ երկիր, և միայն այդպիսի երկրում կարող են զարգանալ կրթությունը, գիտությունը, արվեստը, մշակույթը, տնտեսությունը։

 

Շատ կարևորում եմ նաև կրթական համակարգը։ Ստացեք ֆունդամենտալ կրթություն, մի′ անցկացրեք ձեր ժամերը անիմաստ գործերին տրվելով, երբ փոխարենը կարող եք սովորել նոր բան»,-ասել է Արման Վարդանյանն ու երիտասարդներին կոչ արել փոխել երկրի արժեքային համակարգը՝ նշելով, որ ՀՀ-ում անհրաժեշտ է գաղափարական սերնդափոխություն։ 

Երիտասարդների հետ հանդիպումն անցել է ջերմ ու աշխույժ մթնոլորտում, որի ավարտին տեղի է ունեցել նաև հարցուպատասխան․ ներկաները իրենց հուզող հարցերն են ուղղել «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանին։ Վերջինիս առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումների շարք ունենալ ու համատեղ իրականացման համար ներկայացնել երիտասարդության շրջանում ակտիվ գործունեության, հայրենասիրական, ազգային, հավատքի, բանակային թեմաներին վերաբերող տարբեր նախագծեր։

Շարժման առաջնորդը վստահեցրել է՝ կաջակցի դրանց իրականացմանը։

                   
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին