Այսօր՝ 30 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Անդրանիկ Քոչարյանը կեղծիքներ է տարածել Արշակ Կարապետյանի վերաբերյալ

«Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումն ու անցկացրած համագումարը հարուցել է Հայաստանի գործող իշխանությունների վախը, որևէ այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այն արձագանքները, որ տալիս են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, գրեթե նույն տոնայնությամբ, ինչ` ադրբեջանական լրատվամիջոցներն ու վերլուծաբանները։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին էր հանձնարարված հեգնական տոներով պատասխանել Արշակ Կարապետյանին և կեղծիքներ տարածել նրա վերաբերյալ։ Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արդրանիկ Քոչարյանը ստերի մի ամբողջ կույտ է տարածել, նշել է, որ ինքը նայել է ամբողջ համագումարի ընթացքը, և ավելացրել, թե «Արմենիա Մարիոթում» կայացած համագումարը սակավամարդ է եղել։ «Էնքան տպավորված եմ նաև «Մարիոթում» համագումարից, նայեք համագումարի դահլիճն ինչի՞ ցույց չտվեցին», - հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:

Մինչդեռ համագումարի դահլիճից ստացված տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարին շատ ավելի մարդիկ են մասնակցել, քան՝ բազմաթիվ այլ առաջատար կուսակցությունների նման միջոցառումներին։

Անդրանիկ Քոչարյանը նաև կեղծիքներ է տարածել Արշակ Կարապետյանի վերաբերյալ՝ կրկին հիշելով ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ավելին, Կարապետյանին կոչ է արել վերադառնալ Հայաստան և Հայաստանում ստեղծել իր նշած տրիբունալը, որը պետք է դատի Նիկոլ Փաշինյանին։

Ըստ ամենայնի՝ հենց Արշակ Կարապետյանի այս առաջարկն է, որ հունից հանել է գործող իշխանությունների ներկայացուցիչներին և իրենք էլ չեն բացառում, որ Հայաստան վերադառնալու դեպքում, Արշակ Կարապետյանը ձերբակալվելու է գործող իշխանությունների կողմից, մինչդեռ փաշինյանական իշխանության որևէ իրավապահ մարմին մինչ օրս որևէ տեղեկություն չի հայտնել հնարավոր որևէ քրեական գործի վերաբերյալ, ինչը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չափազանց ծանր է տանում իր հասցեին քննադատությունը և հատկապես Արշակ Կարապետյանից։

Իրենց ցինիզմի և լկտիության այն դոզան, որով փորձում են նսեմացնել «Համահայկական ճակատ» շարժմանը և նրա առաջնորդին, ընդամենը խոսում է մեկ բանի՝ գործող իշխանությունների վախերի մասին։

Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան