Այսօր՝ 09 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանում լողացող արևային էլեկտրակայան կարող է հայտնվել

Հայաստանը նախատեսում է մինչև 2030 թվականն արևային էներգիայի արտադրության բաժինը հասցնել 15 %-ի, համենայնդեպս կառավարության երկարաժամկետ նպատակների մեջ այս ցուցանիշն է ամրագրված, բայց, ըստ մասնագետների` հնարավորություն կա առնվազն ոչ թե 15, այլ մինչև 20 %-ի հասցնելու։

Ոլորտի ճանաչված մասնագետները նշում են, որ Հայաստանում նույնիսկ իշխանությունների կողմից բյուրոկրատական քաշքշուքների, արևային նոր կայանները էլեկտրացանցերին միացնելու դժվարությունների, ինչպես նաև վարկավորման առումով առանձնապես ոչ արտոնյալ պայմանների պարագայում էլ, հանրության մի հատվածը շահագրգռված է արևային վահանակներ տեղադրել իր ձեռնարկությունների և տների տանիքներին՝ զգալիորեն նվազեցնելու էլեկտրաէներգիայի ծախսերը։

Առաջիկայում, Հայաստանում հնարավոր է նաև ևս մեկ նորամուծություն ներդրվի` արևային էներգիայի առումով։ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն ու ֆրանսիական «Տրանսէներգիա» ընկերությունը մտադիր են Երևանյան լճի վրա 150 կիլովատ հզորությամբ լողացող էլեկտրակայան տեղակայել։

Առայժմ նախագիծը միայն մտադրությունների և մշակման դաշտում է, դեռևս գործնական քայլի չեն անցել, սակայն լողացող էլեկտրակայանների տեղակայումը չափազանց մեծ հնարավորություններ կբացի արևային էներգիայի զարգացման համար։

Երևանյան լիճը եզակի չէ, կան նաև այլ փոքր ջրային տարածքներ, որոնց վրա հնարավոր է լողացող էլեկտրակայաններ տեղակայել, դրանք ոչ միայն կօգնեն արևային էներգիա ստանալուն, այլ նաև լուրջ բնապահպանական օգուտներ կբերեն ջրային ավազաններին և ջրային կենդանական աշխարհին։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անի Մանուկյան

«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանը Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան Ավինյան Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ Սրբազանին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք Չալաբյան Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին