Այսօր՝ 30 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փոխվարչապետը հասկացել է իր գլխին կախված վտանգը. հակասություններ իշխանության մեջ

Ինչպես և սպասելի էր, Ազգային ժողովում երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերի քննարկումը իշխանությունը տարավ դեպի դռնփակ նիստ։

Թեև քննարկման նախաձեռնող ընդդիմությունը պնդում էր, որ նիստը պետք է կայանա դռնբաց, «Քաղաքացիական պայմանագիրն» ամեն ինչ արեց, որպեսզի փակ նիստում քննարկումներ լինեն, ավելին, ՔՊ-ից մեկ պատգամավորի և «Հայաստան» դաշինքից գրեթե մեկ տասնյակ պատգամավորների թույլ չտվեցին մասնակցել այդ քննարկմանը՝ նշելով, թե նրանք գաղտնիության թույլտվություն չունեն։

Ի վերջո, ընդդիմադիր պատգամավորները կաշկանդված էին փակ հանդիպումից մանրամասներ չհայտնելու, բայց նշեցին, որ նիստին մասնակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի դիրքորոշումները տարբեր հարցերում հակասում են իրար։

Մասնավորապես` երեկ, Մհեր Գրիգորյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ դեռևս սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում գոյություն չունի, իսկ բոլոր հարցերը քննարկվելու են մեկ փաթեթով և ամբողջական կոնսենսուսի պետք է արժանանա։

ՔՊ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ` ընդհակառակը, հանրությանը պարտադրում են օր առաջ լուծել Տավուշի 4 գյուղերի հարցը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսվի։

Մարտի 18-ին, դեռ Ոսկեպարում Փաշինյանը պնդում էր, որ եթե մինչև շաբաթվա վերջ գյուղերը չհանձնեն, ապա պատերազմ է լինելու։ Անցել է գրեթե 3 շաբաթից ավելի և պատերազմ չի սկսվել, ավելին, Մհեր Գրիգորյանի հայտարարությունը հակասում է Փաշինյանի ասածին։

Ավելի վաղ կարծիք էինք հայտնել, որ իշխանությունները սահմանազատման և սահմանագծման հարցերը փորձում են թողնել Մհեր Գրիգորյանի պատասխանատվության տակ` վերջինիս հայտարարելով Ռուսաստանի գործակալ:

Ըստ ամենայնի, Գրիգորյանը հասկացել է իր գլխի գալիքը և սլաքներն ուղղում է դեպի իր վերադաս` Փաշինյանը։

Նինա Այվազյան

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին