Այսօր՝ 30 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Միրզոյանի փոխարեն՝ տեղակալը. ՌԴ-ից փորձում են պոկվել նրբորեն

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին` Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Երեկ ողջ օրը, գործող իշխանությունները փորձում էին «խրոխտ տղա» խաղալ՝ հայտարարելով, թե հայկական կողմը չի մասնակցելու այդ հավաքին։

Ի վերջո, Բելառուսի ԱԳՆ-ն «Տասս» գործակալության հետ զրույցում հաստատել էր, որ Հայաստանը կմասնակցի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի մակարդակով։

Անցած տարվա հոկտեմբերին էլ Միրզոյանը չէր մասնակցել Բիշկեկում կայացած նիստին՝ իր փոխարեն ուղարկելով Մնացական Սաֆարյանին։

Մի կողմից Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանում են իրենց սկզբունքային հակառուսական գիծը, մյուս կողմից` փորձում ավելի ցածր մակարդակի պաշտոնյայի մասնակցությամբ չկտրվել ընդհանուր ինտեգրացիոն պրոցեսներից, նաև հետագայում հնարավորություն ունենալ հայտարարելու, թե որոշ քայլեր թելադրված են եղել Արևմուտքի պարտադրանքով, իսկ իրենք փորձել են հնարավորինս չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Իհարկե, այս մանր ժուլիկությունը որևէ լավ տեղ Հայաստանը չի տանելու, ընդհակառակը, Մոսկվայում հրաշալի հասկանում են Հայաստանի գործող իշխանությունների դրդապատճառները, գիտեն, որ Արևմուտքի պարտադրանքներից անդին, հենց Փաշինյանն է շահագրգռված Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել այնքան, որքան հնարավոր է, սպասել, թե ինչ է կատարվում Ուկրաինայում` վերջնական որոշում կայացնելու նպատակով, իսկ Ուկրաինայում իրադարձությունները զարգանում են ոչ Նիկոլ Փաշինյանի և նրա արևմտյան հովանավորների կանխատեսած սցենարով։

Ռուսաստանը նորանոր տարածքներ և բնակավայրեր է գրավում, իսկ Ուկրաինան աղեկտուր գումար է մուրում Արևմուտքից՝ նշելով, որ առանց արևմտյան սպառազինության չի կարող հաղթել Ռուսաստանին։

Հասմիկ Գաննոյան

Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից