Այսօր՝ 30 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ գլխավոր քպականը մտավարժանքներ է անում՝ Հայաստանի «իրական» ու «պատմական» տարբերակներով, նրա կրկնակ-գաղափարակիցները նետվել են հանրային հարթակներ ու, միմյանց հերթ չտալով, արտասանում են, թե՝ «սուտ է, մենք գյուղեր չենք տալիս Ադրբեջանին...»: Ասածները հայտնի են, իբր, իրենք ցանկանում են ոչ թե Ոսկեպար, Բաղանիս կամ մյուս գյուղերը հանձնել Ադրբեջանին, այլ... այդ բնակավայրերին մերձակա տարածքները, որոնք, ըստ փաշինյանականների՝ «նրանցն է եղել», այսինքն՝ թշնամուն է պատկանել:

Ի լրումն, հայտարարում են, որ դրանք ամայի, անբնակ տարածքներ են, ավերակներ են, այնտեղ ռեստորան-բաղնիքզուգարան չկա, ու, ընդհանրապես, ինչ-որ կարկառուն քպական էլ... այդ տարածքներում թունավոր օձ է տեսել: Իբր՝ «մեզ պե՞տք է տարածք, որտեղ թունավոր օձեր կան», որտեղ բաղնիք-զուգարան, կախիչ-ցնցուղ չկա...»: Դե, բառացի չեն ասում, բայց այն, ինչ ասում են քպական քարոզիչները, այդ շրջածիրում է: Ահավասիկ, նախօրեին էլ մի կարկառուն քպական նույն ձայնապնակն էր զլել՝ մի փոքր այլ հնչերանգով: Ասում է, թե՝ իրենց հանիրավի են մեղադրում հայկական գյուղերը Ադրբեջանին հանձնելու մտադրություն ունենալու (մտադրությունը ո՞րն է, եթե հենց այդ են ուզում անել) մեջ, բայց դա մանիպուլ յացիա է, որովհետև այդ գյուղերը չեն հանձնելու:

Առիթ եղել է Փաշինյանի ավերիչ մտադրություններին ու ցանկություններին անդրադառնալու, բայց թերևս կարիք կա ավելի հանգամանորեն կանգ առնել Հայաստանի ու հայության շահերին հակասող այդ «նախագծի» վրա: Նախագիծ, որը պայմանականորեն կարելի է բնորոշել որպես՝ «Հայաստանը տանք թշնամուն, հանգիստ ապրենք»: Տնաքանդություն, էլի: Ճիշտ այնպես, ինչպես նույն ՔՊ-ն քարոզում էր, թե՝ Արցախը տանք թուրքին, որ հանգիստ ապրենք: Ի՞նչ է նշանակում՝ «գյուղերը չենք տալիս»: Նախ՝ նույնիսկ դպրոցականի մակարդակ, անգամ՝ աշխարհագրությունից ոչ այնքան լավ դպրոցականի մակարդակ ունեցողը, նայելով քարտեզին, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը և ինչ է կատարվելու Փաշինյանի նախանշած տարածքները թշնամուն նվիրելու հետևանքով:

Առաջինը՝ մեր բանակի դիրքերը Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից թշնամուն հանձնելու հետևանքով թշնամին առաջ է շարժվելու և դիրքավորվելու է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերի անմիջական մերձակայքում: Դրա հետևանքով Ոսկեպարը գրեթե ամբողջովին, իսկ Կիրանցն ու Բաղանիսը երեք կողմից հայտնվելու են թշնամական շրջապատման մեջ: Հարցն այն չէ միայն, որ թշնամին բացարձակ վերահսկողության տակ կվերցնի հայկական բնակավայրերը, կկարողանա անարգել գնդակահարել բնակիչներին, երեխաներին, կանանց, ծերերին, բոլորին: Ու կգնդակահարեն, չկասկածեք: Այդ Փաշինյանի համար է Ալիևը կիրթ ու կառուցողական:

Հայ մարդկանց համար թե՛ Ալիևի ռեժիմը, թե՛ Էրդողանի հանցագործ պետությունը ոխերիմ թշնամի են, որոնց ցանկությունն ու նպատակը Հայաստանի ոչնչացումն է, հայության բնաջնջումը: Այսինքն, խոսքն այն մասին չէ, որ, փաշինյանական ընկալմամբ, ինչ-որ «անպետք տարածք» (կարծես պետություններն առհասարակ «անպետք տարածքներ» կարող են ունենալ) պարզապես հանձնվում է թշնամուն ու՝ վերջ: Ո՛չ, հարցն այն է, որ այդպիսով թշնամական բացարձակ վերահսկողության տակ են անցնում միանգամից մի ամբողջ շարք հայկական բնակավայրեր, Հայաստանի Տավուշի մարզի մի զգալի հատված:

Ըստ էության, Նոյեմբերյանի շրջանը գրեթե կտրվում է Տավուշի մարզից ու Հայաստանի Հանրապետությունից: Ավելին, նշված տարածքում վերահսկողություն հաստատելուց հետո թշնամին լիարժեք հնարավորություն է ստանում ծավալվել դեպի Լոռու մարզ, դեպի հյուսիս, դեպի հարավ, դեպի՝ ուր խելքը փչի: Չհաշված արդեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները, երկաթուղին, հիմնական գազատարը: Տվյալ անդրադարձում հատուկ ուշադրություն կցանկանայինք հրավիրել այն հանգամանքին, որ նման պայմաններում Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի ու նաև մերձակա այլ բնակավայրերի դատարկել-հայաթափելն ընդամենը «տեխնիկայի հարց» է, բավականին կարճ ժամանակի խնդիր:

Քանի՞ օր, քանի՞ շաբաթ, քանի՞ ամիս ոսկեպարցիները կամ բաղանիսցիները կդիմանան թշնամական ուղիղ նշանառության կրակահերթերի տակ: Ո՞վ կցանկանա ապրել մի վայրում, որտեղ իրեն թուրքի ասկյարը, զուտ իր հաճույքի համար, ցանկացած պահի կարող է պարզապես գնդակահարել: Կարող է սպանել իր կնոջը, երեխային, ծեր մորը կամ հորը: Ու ի՞նչ է այդ դեպքում հայտարարելու Փաշինյանը, կամ դա ո՞ւմ է արդեն հետաքրքիր լինելու: Իրենք իրենց համար ապահով, հազարավոր թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված՝ Երևանում են լինելու, իսկ թշնամու նշանառության տակ մնալու են անպաշտպան, դավաճանված ոսկեպարցիները, բաղանիսցիները, հայ մարդիկ: Հասկանալի է, որ կարճ ժամանակ անց գյուղերը կդատարկվեն: Եվ գյուղերի տարածքներն էլ կանցնեն թշնամու տիրապետության տակ: Էհ, չստացվե՞ց, որ Փաշինյանը ամենաուղիղ ձևով նպատակադրվել է թշնամուն հանձնել հենց Ոսկեպարը, հենց Կիրանցը, հենց Բաղանիսը: Ո՞ւմ հասկանալի չէ սա: Ի վերջո, սա բարդ մաթեմատիկա չէ, անգամ հանրահաշիվ չէ, սա տարրական թվաբանություն է: Եվ այստեղ ծագում է մյուս հարցը՝ ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դրած լինել հոգովսրտով քպականները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան