Այսօր՝ 19 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մեր ազգը իր քաջությամբ դարձել է Քեմալի խնդրագրի առարկան եվ այդ համատեքստում որքան ողորմելի են ՀՀ զիջող ղեկավար կոչեցյալները. Հրայր Կամենդատայան

Հրայր Կամենդատայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քեմալ եվ Նիկոլ։ Անտիկ դարաշրջանի պատմագիրներից Պլուտարքոսը հարուստ գրական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացրել համեմատական կենսագրություններին:Մեկ շնչով կարդացվող այդ ստեղծագործությունների մեջ պատմագիրը զուգահեռներ է անցկացրել նույն դարաշրջանում ապրած քաղաքական ռազմական,կրոնական,հանրային, պատմական գործիչների միջև, առանձնահատուկ, մանրակրկիտ ձևով ուսումնասիրել է նրանց անհատական վարքը, ռազմական սխրանքները բարոյականության նկատմամբ վերաբերմունքը, հայրենասիրությունը, դավաճանությունը , ընդհանրապես քաղաքական և անձնական բախտը։Պլուտարքոսի համեմատական կենսագրությունների շարքում ներառվել են եվ հույն,եվ օտար գործիչներ,եվ դրական ,եվ բացասական կերպարներ։Շատ հաճախ համադրվել են հույն ազգի փառավոր հերոսներ եվ օտար դավաճաններ։Քանի որ արդի հայերս մեր պատմական հայրենիքի կործանման պատճառ ենք համարել քեմալ Աթաթուրքին,եվ շատ հաճախ հայ դավաճաններին պիտակավորել ենք թուրք հոմանիշով,ապա շատ ուսանելի կլիներ տանելու զուգահեռ եվ համեմատել ՀՀ ներկա վարչապետին թուրքերի հայր Քեմալի հետ։ Այսպիսով '
1.Քեմալը եղել է զինվորական,իսկհհ առաջին պաշտոնյան բանակում չի ծառայել։
2.Քեմալը գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը ազգայնական ,ի տարբերությունն ՀՀ պաշտոնյայի,ով հայտարարում է ,որ ինքը իզմեր չի ճանաչում,էլ չենք խոսում ազգայնականության մասին։
3.Աթաթուրքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտում ապահովել է Օսմանյան կայսրության հաղթանակը,իսկ ՀՀ առաջին պաշտոնյան հայտնի է դարձել 44-օրյա պատերազմում կրած դառը պարտությամբ,որի միակ պատասխանատուն ինքն էր։
4.Քեմալը ղեկավարել է թուրքական ազգային շարժումը, որը պայքարում էր ընդդեմ Դաշնակից պետությունների, որոնք ցանկանում էին իրար մեջ բաժանել Թուրքիայի հիմնական տարածքները,իսկ ՀՀ առաջին պաշտոնյան պատրաստ է հակառակորդին զիջել հայկական պատմական տարածքները,եվ այդ իմաստով հատկապես դավաճանական էր իբրև թէ արևմտյան ղեկավարների կողմից Արցախի ճանաչման նշաձողը իջեցնելու հորդորը ՀՀ իշխանություններին սուտը,որով նա կերակրում էր հանրությանը, միևնույն ժամանակ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։
5.Քեմալը տարրական կրթությունը դարձրել է անվճար և պարտադիր՝ բացելով հազարավոր նոր դպրոցներ ողջ երկրի տարածքում,իսկ ՀՀ առաջին պաշտոնյան հետեւողականորեն քանդում է կրթական համակարգը ակադեմիական քաղաք ստեղծելու պատրվակով ,վերացնում է կրթական, մշակութային օջախները,դրանց շենքերը օլիգարխների կողմից գրպանելու նպատակով։
Ընդամենը հինգ կետից բաղկացած այս շարքը վկայում է,որ հայրենասերի դեպքում հայրենիքը ծաղկում է,իսկ իշխանություն ճանկած վախկոտի դեպքում հայրենիքը շագրենու կաշվի նման օրեցոր փոքրանում է։
Որպես վերջաբան ներկայացնում եմ Աթաթուրքի նամակից հատված,որ նա հղել էր ԽՍՀՄ արտգործնախարար Չիչերինին։
__Այդ դրութիւնը վերացնելու համար մեզ անհրաժեշտ էր շուտափոյթ կերպով գրաւել այդ երեք շրջանների (Ղարսի, Բաթումի և Արդահանի) մի քանի կէտերը, բայց Ձեր նամակի հետևանքով մենք յետաձգեցինք այդ գործողութիւնները:
Խնդրում ենք դադարեցնել հայերի յարձակումները մեր ժողովրդի վրա և ներկայացնել Ձեր առաջարկութիւնը՝ միջնորդութեան համար:
Այո ,փաստաթղթերը վկայում են,որ մեր ազգը իր քաջությամբ դարձել է Քեմալի խնդրագրի առարկան եվ այդ համատեքստում որքան ողորմելի են ՀՀ զիջող ղեկավար կոչեցյալները։

Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ