Այսօր՝ 07 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանը գերազանցել է ինքն իրեն` ադրբեջանական նարատիվների տարածման ծավալով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ Ազգային ժողովում, ներկայացնում էր կառավարության ծրագիրը և ադրբեջանական նարատիվներ տարածելու իր հմտությամբ` գերազանցել է անգամ ինքն իրեն։

Նախ, Փաշինյանը հակասություններ գտավ պատմական և իրական Հայաստանների միջև, հայտարարեց, որ դրանք ոչ միայն համատեղելի չեն, այլ հաճախ հակոտնյա են միմյանց, անգամ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։

Այս կերպ Փաշինյանը ոչ թե բաժանարար գիծ է դնում պատմական և իրական Հայաստանների միջև, այլ փորձում է ապացուցել սեփական կուսակցության և անձամբ իր` ապիկար ու դավաճանական գործունեությունը։ Փաշինյանը նաև շարունակեց մեղադրանքների տարափ տեղալ Ռուսաստանի հասցեին՝ պնդելով, որ սկսած 2021 թվականից Ռուսաստանը փորձել է Հայաստանում հեղաշրջում, զինված ներխուժում, ներքաղաքական լարվածություն մտցնել։

Մեղադրանքների մի շարք էլ ուղղված էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Ըստ էության, Փաշինյանը հայտարարեց, թե ՀԱՊԿ խաղաղապահներ Հայաստան բերելով, ի վերջո, Հայաստանը վերածվելու էր խամաճիկ պետության և վերանալու էր երկրի երեսից։

Շարունակելով պնդել, որ Տավուշում հանձնելիք 4 գյուղերը ադրբեջանական են, Նիկոլ Փաշինյանը` նաև զբաղեցնելով գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, ի սկզբանե հանրությանը ահաբեկում է պարտությամբ՝ նշելով, թե պատերազմի դեպքում հայկական բանակը պարզապես շանս չունի կռվելու ադրբեջանական զինված ուժերի դեմ։

Այս կերպ, առաջին հերթին, Փաշինյանը հարվածում է զինվորականությանը։ Հարկ է ընդգծել, որ նիստին ներկա ընդդիմադիր երկու խմբակցություններն ամենևին էլ իրենց նեղություն չտվեցին խիստ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին և նեղը գցել նրան, փոխարենը դա բարեհաջող կերպով իրականացրին լրագրողները` միջանցքում ճեպազրույցի ժամանակ այնպիսի «օյին» դնելով վարչապետի պաշտոնը զբաղեցնողի գլխին, որ վերջինիս լեզուն երբեմն կապ էր ընկնում և չէր կարողանում ողջամիտ պարզաբանումներ տալ իր հակահայկական կեցվածքի համար։

Նանե Ավետիսյան 

Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան