Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչպես են ձևավորվում Դեր Զորի ճանապարհը և Լաչինի միջանցքը

Մասշտաբային նման ողբերգություններ լինում են, երբ ժողովուրդները չեն ունենում պետականություն, ինքնակազմակերպվելու ունակ միավորներ, վերնախավեր։
Դեր Զորի ճանապարհի մեր միլիոնավոր հայրենակիցների 90 տոկոսը որևէ գաղափար չուներ առաջին համաշխարհային պատերազմի նրբությունների և զարգացումների մասին։ Հասարակ, սովորական խաղաղ մարդիկ էին, հայեր, որոնք չունեին իրենց կազմակերպող, առաջնորդող՝ ո´չ պետություն, ո´չ վերնախավեր։
Գրեթե նույնը արդեն 21-րդ դարում Լաչինի միջանցքով հայերի բռնի տեղահանումն էր՝ ուղիղ եթերում։ Չկար պետություն, որը դա թույլ չէր տա։
Այս իշխանությունն իր քայլերով բառիս բուն իմաստով հայ ժողովրդի համար ստեղծում է նոր Դեր Զորի կամ Լաչինի միջանցք։
Նրանց միակ սուպերմոտիվացիան է՝ մնալ իշխանության, բայց դրա գինը մեր միակ պետությունն է։
 
Ավելի խոր վերլուծությունը տալիս է ավելի վտանգավոր պատկեր
 
1.     Նախորդ օրերին ԱԺ-ում հնչած մտքերը և մթնոլորտն ու նաև հասարակության արձագանքը խոսում են այն մասին, որ մենք ընթանում ենք վերնախավային և հանրային բանականության կորստի ճանապարհով։
2.     Ապրիլի 5-ից հետո Հայաստանը հայտնվեց խոր և ընդգծված մեկուսացման մեջ. Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադբրբեջանը, տարբեր ձևակերպումներով, բայց շատ հստակ իրենց կոշտ ռեակցիան  արտահայտեցին։ Նայեք քարտեզին. սա մեր անմիջական աշխարհագրությունն է, մեր ճանապարհները, սահմանները։ Մեր անմիջական աշխարհագրությունը մեզ դեմ է։ Սա է նոր ցեղասպանության նախերգանքը։ Իրական Հայաստանը այստեղ է, ոչ թե ֆոն դեռ Լայենի սեղանին։
Սա պետական դեֆորմացիայի և ինքնակազմակերպման տապալման նոր փուլն է, որը միշտ ավարտվում է հայրենազրկմամբ, ցեղասպանությամբ։ Եթե մենք չփոխենք մեր պայքարի բովանդակությունը,  հենց դա էլ լինելու է։
 
Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում
 
Իր վերջին ելույթից հետո, որն ըստ էության նոր ազգային աղետի անոնսն էր, Նիկոլը պետք է հրաժարական տար, ստեղծվեր հակաճգնաժամային կառավարություն, որը կփորձեր շտկել վիճակը։ Կամ պետք է լիներ զանգվածային ընդվզում, որովհետև մենք մարդիկ ենք, ոչ թե մորթվելու մատերիալ, ու չի կարելի մարդկանց անընդհատ անասունի տեղ դնել։ Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում։ Հրաժարական նա չի տա, իսկ ընդվզում այս ձևաչափերով, «լիդերությամբ» ու բովանդակությամբ հնարավոր չէ։
 
Նոր լիդերության առաքելությունը
 
Անհավանական է, բայց հասարակությանը 90տոկոսը կա´մ չի հետևում զարգացումներին, կա´մ չի հասկանում ինչ է կատարվում։ Էլեմենտար՝ չի հասկանում, որ իրեն ասում են՝ «մորթվելու ես»։
Նոր լիդերության առաքելությունն է.
 
ա. Բացատրել սեփական ժողովրդին՝ ինչ է կատարվում և ուր է տանում այս ամենը։
բ. Ֆիքսել իրականությունը. չի եղել բանակցություն։ Մեզ 2 տարի խաբել են, թե ընթանում են խաղաղության բանակցություններ ու սահմազատման բնականոն աշխատանքներ։ Չկա միջնորդ, չկան բանակցային հարթակ ու ֆորմատ։ Կա մեծ ստվեր, որտեղ ընթանում է Հայաստանի կազմաքանդման պրոցեսը։
գ. Հետևաբար, Նոր լիդերության առաքելությունն է՝ առաջարկել նոր բովանդակություն, հաստատակամորեն գնալ իրական բանակցությունների Ադրբեջանի հետ՝ հստակ միջնորդությամբ ու ձևաչափով։
դ. Չպետք է վախենալ իշխանության նեղ խմբի կեղտոտ և կեղծ մեղադրանքներից՝ «պրոռուսական ընդդիմություն, ինքնիշխանության հակառակորդներ» և այլն։ Չպետք է վախենալ հանրության մեջ ներարկված հակառուսական տրամադրություններից։ Աուշվիցում սոցիոլոգիա չէր կարող լինել, և հասարակությանը դեռևս չգիտակցվող ցեղասպանությունից փրկելու համար լիդերությունը պետք է ունենա բավարար խիզախություն։
ե. Հայաստանում պետք է բարձրացվի ներքին հաշտության դրոշը։ Սա է այսօրվա պետական մտածողությունը և լիդերության որակը։ Սկզբում դժվար կլինի, բայց հետո բոլորով փրկվելու ենք հայրենազրկումից ու մորթվելուց։
զ. Դադարել ապավինել կեղծ կամ հորինած լիդերներներին։ Արհեստական սպասումները միայն ժամանակի կորուստ են։ Պետք է գնալ վերնախավերի ինքնուրույնության գիտակցման ճանապարհով։ Մենք կարող ենք ներսում փոխել մթնոլորտը, մենք կարող ենք նոր բովանդակությամբ բանակցել դրսում, մենք կարող ենք փրկել իրավիճակը։ Այդ «մենք»-ի համար Հայաստանում կա բավարար մարդկային ռեսուրս։ Միայն այս ճանապարհով է հնարավոր հասնել ամենակարևորին՝ դեէսկալացիա Հայաստանի համար՝ ներսում և սահմաններին։ Հայաստանը կարիք ունի իրավիճակի լիցքաթափման։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում