Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վարչախումբը հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից և անվտանգության ապահովումից

ՀՀ փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային Ժողովում հերթական անգամ ապացուցեց, որ նրա ղեկավարած վարչախումբը հրաժարվում է իր իսկ ուղղակի պարտականությունների կատարումից, այն է` պետության անվտանգության ապահովումը և նրա ինքնիշխան սահմանների պաշտպանությունը։ Սույն անձն իր ելույթով նաև փաստացի հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից` առաջ քաշելով «պատմական և իրական Հայաստանի» հակադրության կեղծ թեզը և դրանց միջև առկա պայքարի մասին իր անհեթեթ ձևակերպումները։

 Պետության անվտանգության ապահովումը բազմիցս ձախողած և ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ թույլ տված անձն ստիպված է ընդունել, որ իր գործունեության կամ անգործության արդյունքում Հայաստանն այժմ հայտնվել է անվտանգային վակուումի մեջ: Վարչախումբը կազմաքանդել է մեր հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ` միաժամանակ անվտանգության որևէ երաշխիք չստանալով ՀՀ-ի հիմնական արևմտյան գործընկերներ ԵՄ-ից և ԱՄՆ-ից։

Մոլագարի համառությամբ շարունակելով հանձնվողական քաղաքականությունը` Նիկոլ Փաշինյանը նաև խոստովանում է, որ նույնիսկ այդ դեպքում Հայաստանի վրա չհարձակման երաշխիքներ չկան` ՀՀ-ի դեմ լայն ռազմական ներխուժում փաստացի հրահրելով և դրանով ՀՀ բնակչությանն ահաբեկելով: Ահաբեկման այս քաղաքականության նպատակն է ռազմական գործողություններ հրահրելը` դրա հետևանքների համար պատասխանատվությունը բարդելով այն քաղաքական ուժերի և բնակչության լայն շերտերի վրա, որոնք համաձայն չեն հանձնվողական քաղաքականությանը և պատրաստ են պաշտպանելու մեր պետության տարածքային ամբողջականությունը։

Այս գործելաոճը հակապետական և հակասահմանադրական է, ուստի դրան անմիջականորեն սատարող բոլոր անձինք ևս փաստացի հանցանք են գործում ընդդեմ մեր պետության և նրա սահմանադրական կարգի, ինչի համար անխուսափելիորեն պատասխան են տալու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի այս գործելաոճը, արձանագրում, որ վարչախումբը չի ճանաչում սեփական երկրի տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է իր ուղղակի սահմանադրական պարտականության` երկիրը հնարավոր ագրեսիայից պաշտպանելու հանձնառության կատարումից։

Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցություններին և պատգամավորներին անհատապես՝ նախաձեռնել իշխող վարչախմբի անվստահության գործընթաց` կանխելու մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ահագնացող սպառնալիքները։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր