Բակո Սահակյանը Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում ծանոթացել է մի շարք ծրագրերի ընթացքին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ եւ տեղում ծանոթացել մի շարք ծրագրերի իրականացման հետ:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: