Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որն է Թրամփի օրոք ԱՄՆ-ի «ոսկե դարի» միակ պայմանը․ The Economist ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջ2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան ԱվինյանԻնձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Յոլա ենք գնում. ոսկու վաճառքը նվազել է հարկերի ավելացմամբ (տեսանյութ)Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Արարատում բախվել են «Toyota»-ն և ՊՆ-ի «KamAZ»-ը. կան տուժածներ «Բորուսիայի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ (տեսանյութ) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության. Աննա ԿոստանյանՆացիստական Բաքուն հայ ժողովրդին է անվանում «ֆաշիստ»‎․ Մենուա Սողոմոնյան ՀՀ կառավարությունն անտեսեց գյուղատնտեսության զարգացման առաջարկը․ «Հայաստանը ես եմ» Մենք չէինք կարող մեզ թույլ տալ պարտվել 1:3 հաշվով. հանդիպումը դիտարժան ստացվեց բոլորի համար. Ռաֆինյա ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Քաղաքականություն

Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անհնար է չհուզվել, սիրտը թունդ չառնել՝ տեսնելով, թե մոտ մեկ դար բոլորած կիրանցեցի Լենա տատն ինչպես է նստում ճանապարհի մեջտեղում, ինչ վճռականությամբ է իր անհամաձայնությունն ու անհնազանդությունը հայտնում իր հողուջուրը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշմանը: Առհասարակ, կեցցեն բոլոր այն հայրենակիցները, որ այս օրերին Ոսկեպարում, Կիրանցում, թե Բաղանիսում ելել են ակտիվ պայքարի, ճանապարհ են փակել, դիմադրում են ինչպես փաշինյանական իշխանության կամակատարներին, այնպես էլ նպատակային իրենց դեմ ուղարկվող սադրիչներին, չնայած կարկուտ-անձրևին, չնայած ամեն ինչին՝ չեն դադարեցնում իրենց բողոքի դրսևորումը: Այս ամեն ինչը, կարելի է ասել, շատ լավ է:

Չէ, բնական ու սպասելի է: Հակառակը կլիներ անհասկանալի: Բայց: Առանց հուզական զեղումների դիտարկենք մի քանի հանգամանք: Բողոք դրսևորելուց բացի, ի՞նչ են պահանջում Ոսկեպարում, Կիրանցում և նշված շրջանի այլ բնակավայրերում այս օրերին բողոքի ելած ու նաև նրանց միացած մեր հայրենակիցները: Ճիշտ է, պահանջում են, որ իրենց կենսատարածքը, Հայաստանի տարածքը չհանձնվի թշնամի թուրքին (ադրբեջանական կողմին), ինչպես դա ցանկանում է անել Փաշինյանի իշխանությունը: Այ, այստեղ գալիս է երկրորդ հարցը. ումի՞ց են պահանջում: Ճիշտ է, նույն իշխանությունից, այն է՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա մյուս «նիկոլներից» են պահանջում:

Այսինքն, ենթադրելի է, որ այս օրերին Ոսկեպարում, Կիրանցում կամ այլ մերձակա վայրերում ճանապարհ փակող, ակտիվ ընդվզող մեր հայրենակիցները կարծում են, որ այդ կերպ կարող են ստիպել Նիկոլ Փաշինյանին, որ վերանայի իր հակապետական, հակազգային ու կործանարար որոշո՞ւմը: Ինչի՞ վրա է հիմնված այդ ակնկալիքը: Նիկոլ Փաշինյանը և նրա ամբողջ քպաթիմը «մահապարտի ուխտ» արածի նման թե՛ մինչև հիմա, թե՛ հենց այս օրերին բոլոր հնարավոր եղանակներով ցույց են տալիս, որ ո՛չ մի դեպքում, ո՛չ մի պարագայում չեն վերանայելու հայակեր թուրքին Հայաստանից տարածք նվիրելու իրենց որոշումը: Մինչև հիմա էլ է նույնը եղել. Փաշինյանն ինչպես որոշել էր Արցախը հանձնել թշնամուն, այնպես էլ հանձնեց: Այդ որոշումը անշեղորեն կատարել է: Որոշել էր Շուռնուխի կեսը ու Գորիս-Կապան ճանապարհը հանձնել, հանձնել է: Փաշինյանի պաշտոնավարման այս ընթացքում թշնամին հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր զավթել է ու արդեն 2-3 տարի զավթած է պահում:

Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում ոչ մի բան չի արել՝ թեկուզ 1 քառակուսի կմ հետ բերելու համար ու չի էլ անելու: Նա իր ամեն խոսքով ու քայլով է դա ցույց տվել ու ցույց տալիս: Հիմա գործնականում Նիկոլ Փաշինյանը որոշել է, ավելին՝ պաշտոնապես հայտարարվեց, որ թշնամուն է հանձնելու Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի կենսատարածքները, մեր պաշտպանական կարևորագույն բնագծերը: Ընդսմին, ումից ինչ պահանջելու հարցի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը իրենց հակահայ որոշումը վաղուց կայացրել են, նրանք անհայրենիքներ են, նրանք հետևողականորեն ընթանում են երկիրը ծվեն-ծվեն թշնամուն հանձնելու ճանապարհով:

Հետևաբար, անիմաստ է, իսկ քաղաքական առումով, կներեք, կարճատեսություն է նման «իշխանությանն» ինչ-որ հորդորներ ուղղելը, նրանց փորձել բացատրելը, թե՝ սա մի արեք, այն մի արեք: Այդ իշխանությունը վստահ է, որ արդեն համոզել է, համարում է, որ ինքն անսխալական է, համոզված է, որ ընդդիմացողներին, ներողություն, կա՛մ կգնի, կա՛մ սպասարկող ոստիկանների միջոցով կջարդի: Հարկավ, կրկնենք, շատ լավ է, որ ոսկեպարցին, կիրանցեցին, առհասարակ, ակտիվ դրսևորվող մեր հայրենակիցները ակտիվ են իրենց անհնազանդության մեջ: Բայց լոկալ դիմադրության այս օջախներում ընթացող այդ պայքարը կարծես հասցեատեր չունենա: Առավել ևս, որ տարածքների հանձնումը միայն տվյալ տարածքում բնակվող մեր հայրենակիցների հարցը չէ: Դա համընդհանուր հարց է: Առիթ ունեցել ենք շեշտել, հիմա էլ չենք զլանա կրկնել՝ Ոսկեպարի հարցը միայն ոսկեպարցիներինը չէ, Կիրանցի ու Բերքաբերի հարցը միայն կիրանցեցիներինն ու բերքաբերցիներինը չէ: Ինչպես և Արցախի հարցը չէր կարող միայն արցախցիներինը լինել: Մյուս կողմից՝ եթե այսօր հանգիստ հանձնեց այս տարածքները, վաղը կգա մյուս բնակավայրերի հարցը...

Դա պարզից պարզ է: Այսօր գլխավոր հարցը, քաղաքական օրակարգի ամենից հրատապ խնդիրը մեկն է՝ ազատվել հողատու, երկրատու, թշնամու շահերն սպասարկող անհայրենիք այս իշխանություններից: Ինչպես ասվում է՝ ազգային ցասման «ավելով» քշել սրանց պետության ղեկից՝ երկրի նավը խորտակվելուց ու ջարդուխուրդ լինելուց փրկելու համար: Սա է հիմնական հարցը: Ու այստեղ արդեն ոչ թե 96-ամյա Լենա տատիկն անելիք ունի, այլ անելիք ունեն հասարակական, քաղաքական, ազգային բոլոր ուժերն ու կառույցները: Բո-լո-րը: Ելույթների համար ժամանակը սպառվելուն մոտ է: Լոկալ դիմադրության ժամանակը՝ ևս: Հարցը շատ պարզ է. կա՛մ ազատվում ենք այս իշխանություններից ու մեր երկիրն ու պետությունը համատեղ ջանքերով պահպանելու հնարավորություն ենք ձևավորում, կա՛մ… գիտեք, թե ինչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում