Այսօր՝ 17 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում` անոնսավորել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ բռնության գործողությունները։

Փաշինյանը մեկ ժամ շարունակ պատասխանել է Պետրոս Ղազարյանի հարցերին և որևէ հարցի այդպես էլ հստակ պատասխան չի տվել։ Անընդհատ խուսափելով, խուսանավելով և խաբելով՝ փորձել է պնդել իր կեղծ և ադրբեջանական նարատիվները։

Ըստ էության` Նիկոլ Փաշինյանը նշում է, թե որևէ անվտանգության երաշխիք չի կարող տալ, ընդամենը իր չարչրկած լեգիտիմություն բառի միջոցով փորձում է տպավորություն ստեղծել, թե հնարավոր է ապահովել Հայաստանի տարածքների անվտանգությունը։ Հարցին, թե ո՞րն է երաշխիքը, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ չի սկսի, Փաշինյանը պատասխանել է՝ «Մեր դիրքերի լեգիտիմությունը»։

Հայաստանը երկար տարիներ լեգիտիմ և միջազգային հանրության կողմից ընդունված նարատիվներ է ներկայացրել և որևէ անգամ խնդիր չի ունեցել. այն որ Փաշինյանի ասածը խոցելի և անհեթեթ է , ակնհայտ է յուրաքանչյուրին, նույնիսկ նրա թիմակիցներին։ Ի վերջո, 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, գործող վարչախմբին հաջողվեց պահպանել իր աթոռը, և այժմ իշխանությունը պահելու նպատակով նրանք պատրաստ են ցանկացած գործողության՝ մի կողմից խաբելով և մանիպուլացնելով հասարակությանը, մյուս կողմից` ընդհուպ ուժ կիրառելով սեփական քաղաքացիների նկատմամբ։

Փաշինյանի հայտարարությունից հետո, այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե Կիրանց գյուղի հատվածում ականազերծում է իրականացվում, ոստիկանությունն էլ հատուկ գործողություն է սկսել, փակել է ճանապարհը և ուժ գործադրելով բերման ենթարկել երեք տասնյակ ցուցարարների։

Արմեն Ավագյան

Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. Ավինյան Մեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարով Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)