Այսօր՝ 20 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լույս մայիսի 8-ը Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Երկրի ամբողջ տարածքում երկու անգամ հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկի խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 55 հրթիռ և 21 կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, ռուսական բանակը հարձակվել է 45 X-101/X-555 թևավոր հրթիռներով, որոնք արձակվել են Տու-95 ՄՍ ռազմավարական ինքնաթիռներից։

Էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտները տուժել են Ուկրաինայի վեց մարզում՝ Պոլտավայում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Լվովում, Իվանո-Ֆրանկիվսկում և Վիննիցայում, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքները ճշտվում են, էներգետիկներն արդեն աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ։ «Ուկրէներգո»-ն հաստատել է արտադրական օբյեկտներից մեկի վնասվելը:

Դոնբասի վառելիքաէներգետիկ ընկերությունը հայտնել է երեք ջերմաէլեկտրակայանների լուրջ վնասների մասին։

«Ներկայում էներգետիկայի աշխատողներն աշխատում են հարձակման հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- նշել են ընկերությունում։ Դոնբասի վառելիքաէներգետիկ ընկերությունը չի հստակեցրել, թե որ ջերմաէլեկտրակայանների մասին է խոսքը։ Դրանցից մեկը կարող է լինել «Դոբրոտվորսկայա» ՋԷԿ-ը, որը Լվովի մարզի ամենամեծ էլեկտրակայանն է։

Հրթիռային հարձակումն ուղղված է եղել նաև Կիևին։ Սակայն Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ մայրաքաղաքի տարածքում գտնվող բոլոր օդային թիրախները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի միջոցով։

Ռուսաստանի կանոնավոր հարձակումների հետևանքով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսն արդեն վնասվել է, մայիսի սկզբին հայտարարել էր երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք