Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որն է Թրամփի օրոք ԱՄՆ-ի «ոսկե դարի» միակ պայմանը․ The Economist ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջ2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան ԱվինյանԻնձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Յոլա ենք գնում. ոսկու վաճառքը նվազել է հարկերի ավելացմամբ (տեսանյութ)Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Արարատում բախվել են «Toyota»-ն և ՊՆ-ի «KamAZ»-ը. կան տուժածներ «Բորուսիայի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ (տեսանյութ) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության. Աննա ԿոստանյանՆացիստական Բաքուն հայ ժողովրդին է անվանում «ֆաշիստ»‎․ Մենուա Սողոմոնյան ՀՀ կառավարությունն անտեսեց գյուղատնտեսության զարգացման առաջարկը․ «Հայաստանը ես եմ» Մենք չէինք կարող մեզ թույլ տալ պարտվել 1:3 հաշվով. հանդիպումը դիտարժան ստացվեց բոլորի համար. Ռաֆինյա ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Աշխարհ

Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Դեն Սինորին և, ի թիվս այլ բաների, խոսել է «պատերազմի հաջորդ օրվա» մասին:

«Մենք քննարկում ենք ահաբեկչական կազմակերպության առաջնորդներին արտաքսելու հարցը, բայց դա կախված է, առաջին հերթին, ՀԱՄԱՍ-ի հանձնումից», - ասել է Նեթանյահուն:

Նա հույս է հայտնել, որ պատերազմից հետո Գազայի հատվածը կկառավարեն ՀԱՄԱՍ-ի հետ կապ չունեցող տեղացիները՝ տարածաշրջանի երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ:

«Մենք հուսով ենք, որ անկլավը կկառավարեն ՀԱՄԱՍ-ի հետ կապ չունեցող տեղի բնակիչները՝ տարածաշրջանի երկրների հետ:Մեզ հարցնում են, թե ինչ է լինելու «հաջորդ օրը», բայց առաջին հերթին պետք է վերացնել ՀԱՄԱՍ-ը։ Տեղի Գազայի բնակիչներին չի կարելի թույլ տալ կառավարել տարածքը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն այնտեղ է: Մենք պետք է պաշտպանվենք մեր ուժերով: Մենք դա չենք խնդրում ամերիկացի զինվորներից կամ ուրիշներից»,- ասել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը վստահություն է հայտնել, որ իրենք «կոչնչացնեն ՀԱՄԱՍ-ը»:

«Մեր երկրորդ նպատակը պատանդներին վերադարձնելն է, դա է մեր նպատակը, և դրա համար էլ մենք ռազմական ճնշում ենք գործադրում։ Մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ, որոնց ոչ մի ժամանակակից բանակ նախկինում չի հանդիպել», - եզրափակել է նա: