Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրավական արդարության հաստատում.«Հայաստանը ես եմ» նախաձեռնության 18-րդ առաջարկ-պահանջը Մեզ անվերջ շեղում են իրական օրակարգից. Պողոս ՍտամբուլյանՖաշիստ Ալիևը Հայաստանին է մեղադրում ֆաշիզմի համար. Մենուա Սողոմոնյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել Արևային մարտկոցների արդյունավետությունը հասել է նոր մակարդակի. նոր Trina Solar մոդուլների համար այն գերազանցել է 25 %-ը Դիվերսիֆիկացո՞ւմ, թե՞ շրջադարձ. Ի՞նչ է նշանակում ՀՀ-ԱՄՆ մերձեցումըԿապանի շախմատի առաջնության հաղթող Ալեքսի մշտական հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էՈւկրաինայի կործանումը սկսվեց «Ուկրաինան Եվրոպա է» քաղաքական կողմնորոշմամբ. Մհեր ԱվետիսյանԲուհական համակարգում աղետ է, ինչը հատուկ է արվում․ Արմեն Մանվելյան Այս վարչախումբը դռները բացել է Ադրբեջանի առաջ. Ավետիք ՉալաբյանԿառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ» Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ» «Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» «Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ» Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ» Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից
Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Միջազգային կորպորացիաների և ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրով պանելային քննարկմանը։ 

Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո։ 

«Այսօր մենք պատիվ ունենք հյուրընկալելու մի խումբ մասնագետների՝ տարբեր միջազգային ու տեղական ընկերություններից։ Ձեր աշխատանքը, փորձը և Հայաստանում բիզնես մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերն անգնահատելի են։ Անկախ նրանից թե դուք ներդրող եք, քաղաքականություն մշակող թե տեխնոլոգիական ոլորտի առաջնորդ, ձեր ներդրումն այսօր չափազանց կարևոր է։ Եկեք միասին ոգեշնչենք և ոգեշնչվենք՝ աշխատելով ավելի ինտեգրված և նորարական ապագա ստեղծելու ուղղությամբ», - իր ողջույնի խոսքում ասել է  Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։

Պարոն Յիրիկյանը պանելային քննարկման ժամանակ խոսել է թվային տրանսֆորմացիայի մասին և այն բաղադրիչների, որոնք անհրաժեշտ են պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության համար, որպեսզի հեռահաղորդակցության ոլորտը տեխնոլոգիական զարգացում ապրի։ 

«Թվային տրանսֆորմացիան անխոս այսօր անհրաժեշտություն է, թվային լուծումները ցանկացած գործընթացի արագությունն ու արդյունավետությունը կարող են բազմապատկել։ Նման փոփոխությունն օգտակար է բոլորի համար՝ պետության, հանրության, բիզնեսի, բայց այս ոլորտում հիմնական խնդիրն ամենևին թվային լուծումները չեն։ Շատ ավելի առաջնային է գրագետ հաղորդակցությունը, որպեսզի ներգրավված բոլոր մասնակիցները գիտակցեն թվային լուծումների հնարավորություններն ու կարևորությունը։ Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք զգալի արդյունքներ ունենալ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նպատակն է աջակցել Հայաստանում եվրոպական բիզնես համայնքին, թեթևացնել վերջինիս ինտեգրումը, նպաստել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, ինչպես նաև զարգացնել բիզնես միջավայրը, խրախուսել օտարերկրյա ներդրումները և բարելավել համապատասխան օրենսդրական դաշտը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հունաստանի դեսպան Քրիստոս Սոֆիանապուլոսը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Digital Hub-ի ղեկավար Յացեկ Կուբասը։