Այսօր՝ 28 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը

«Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման նախօրեին կայացած հանրահավաքում մի խումբ նախկին դիվանագետներ ներկայացրեցին համապարփակ փաստաթուղթ Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ արձանագրելով, որ գործող իշխանությունները իսկական դավաճանական քաղաքականություն են վարում, իսկ Ալմա-Աթիի հռչակագիրը սահմանազատման գործընթացում որպես հիմք ընդունելը հակաօրինական է և քրեորեն պատժելի արարք։

Հայտարարությունն ամբիոնից ընթերցել էր ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, իսկ այն կազմել էին «Դիվանագետների խորհուրդ» նորաստեղծ կազմակերպությունը, որի կազմում են նախկին նախարարներ, փոխնախարարներ, դեսպաններ, որոնք ահռելի դիվանագիտական աշխատանքային փորձ ունեն։ Բնավ զարմանալի չէ գործող իշխանությունների չափազանց նյարդային արձագանքը դիվանագետների հայտարարությանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նրանց ընդհուպ դասալիք էր անվանել։

«Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որոնք լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը, բառացի նույն օրերին, երբ Հայաստանի սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում, կամ ունեցել ռազմական ագրեսիա, որևէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ»,-ասել էր Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Դիվանագետներից Ավետ Ադոնցը, որը ԱԳՆ նախկին փոխնախարար էր, պարզունակ և գավառամիտ է անվանել Արարատ Միրզոյանի մեղադրանքները։

«Ինչպես կարող է նման պրիմիտիվ մտածելակերպով մարդն աշխատանքային հարաբերություններ հաստատել օտարերկրյա գործընկերների հետ, ես չեմ էլ խոսում բանակցելու նրա ունակության մասին, դա պրիմիտիվիզմի վերին աստիճանի դրսևորում է»,- նշել էր Ավետ Ադոնցը։

Ըստ էության, գործող իշխանությունները հրաշալի հասկանում են իրենց քայլերի ողջ վտանգավորությունը և նաև իրենց իշխանության համար վտանգ են զգում, այլապես նույնիսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն առանձնապես ներքաղաքական հարցերին չի խառնվում և դիրքորոշումներ չի արտահայտում, նման նյարդային արձագանք չէր ունենա։

Իրինա Հովսեփյան

ՏԿԵ նախարարությունը հրապարակում է քարտեզ, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին հանձնված տարածքները հայկական են․ Մեսրոպ Առաքելյան Կուզենայի՝ ամեն կերպ խուսափենք բախումից․ Ավետիք Չալաբյան Գեներալի կոչում ընդունողները թող հետ նայեն անցած վեց տարում սրանց ձեռից բարձրագույն կոչում ստացածների այսօրվա ճակատագրին․ Դավիթ Սարգսյան Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր Հայկ Եսայանը աղետի գոտում կապի աշխատանքի վերականգնման մասին Աջափնյակ վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման գործընթացները «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն ՀայաՔվե քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կալիֆոռնիան արևային էներգիայի ավելցուկ ունի Հանրային կրքերը չեն հանդարտվում, և մի «անսպասելի» օր փոխվելու է աղետաբեր իշխանությունը. Զաքարյան Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին Փաշինյանն ահաբեկված է հանրահավաքի մասնակիցների թվից. հրահանգված է նսեմացնել Կառավարման կատարյալ կոլապս. Հայաստանը պատրաստ չէ տարերային աղետների Վարչախումբն անցել է բռնաճնշումների և ուժային գործողությունների Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Այսօրվանից Երևան քաղաքի վարչական շրջաններում ըստ առաջնահերթության մեկնարկելու են փոսային միջին նորոգման աշխատանքները ՌԴ ՊՆ-ն և ՌԴ ԱԻՆ-ն օգնություն են առաջարկել Հայաստանին Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին Թուրքիայում երկրաշարժ է եղել Բերման ենթարկված քաղաքացիների թվում են «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ. Մեսրոպ Առաքելյան Սա նշանակու՞մ է, որ իշխող վերնախավը ցանկություն ունի Հայաստանը պաշտպանելու. Նաիրի Սարգսյան Համահայկական ճակատ շարժման անդամներն ու աջակիցները մայիսի 26-ի ընդվզման հավաքին. լուսանկարներ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը շարունակում է քայլերթը. իրավիճակը լարված է Ռուսաստանն ամսական 24,000 զինվոր է կորցնում Ուկրաինայում. Շոլց Խարկովում սուգ է հայտարարվել Դիվանագետների համահայկական խորհրդի Հայտարարությունը ԶՊՄԿ-ն շնորհավորել է քիմիկոսների մասնագիտական տոնը՝ մաղթելով անվտանգ ու արգասաբեր աշխատանք Քաղաքացիներին ձեռք ու nտքերից բռնած բերման են ենթարկnւմ Գայի պողոտան ևս փակ է Չկա թուղթ, որը կկարողանա ապահովի հայրենիքի անվտանգությունը, մեր դեպքում մենք պետք է ունենանք ուժեղ բանակ. Արշակ Կարապետյան «Բարսելոնան» ուժեղ էր «Սեւիլիայից» «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության պողոտայում (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը փակ է Անվտանգության արևմտյան մոդելը լիակատար ձախողման է մատնվել. ՌԴ ԱԳՆ Հոսանքազրկվել են ընկերության կապի կայանները․ Ucom Բնական աղետի հետևանքների զգալի հատվածը պետական կառույցների կողմից աղետների նկատմամբ զրո դիմակայունության արդյունք է․ Մանե Թանդիլյան Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին. Տիգրան Ավինյան Մարդիկ քվեարկել են այն Նիկոլ Փաշինյանի օգտին, ով ասում էր. «Արցախը Հայաստան է և վերջ», այլ ոչ թե այն Փաշինյանի, ով ուրացավ Արցախը. Արա Աբրահամյան Sonnenkraft-ը ներկայացրել է «կավե» արևային վահանակ կարմիր կղմինդրներով սալիկապատված տանիքների համար Երկխոսություն Ռուսաստանի և աշխարհի միջև. Մոսկվայում կայացած համաժողովում հանդիպել են գիտությունն ու աշխարհաքաղաքականությունը