Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել Արևային մարտկոցների արդյունավետությունը հասել է նոր մակարդակի. նոր Trina Solar մոդուլների համար այն գերազանցել է 25 %-ը Դիվերսիֆիկացո՞ւմ, թե՞ շրջադարձ. Ի՞նչ է նշանակում ՀՀ-ԱՄՆ մերձեցումըԿապանի շախմատի առաջնության հաղթող Ալեքսի մշտական հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էՈւկրաինայի կործանումը սկսվեց «Ուկրաինան Եվրոպա է» քաղաքական կողմնորոշմամբ. Մհեր ԱվետիսյանԲուհական համակարգում աղետ է, ինչը հատուկ է արվում․ Արմեն Մանվելյան Այս վարչախումբը դռները բացել է Ադրբեջանի առաջ. Ավետիք ՉալաբյանԿառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ» Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ» «Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» «Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ» Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ» Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից․ Էմին Խաչատրյան Ամերիկան արգելում է անձնագրում սեռը փոխելը (տեսանյութ) ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծն ԱԺ-ում հավանության արժանացավ
Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 42 տան մոտ ավտովթար է տեղի ունեցել, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կոտրել խողովակի երակթե հենասյուները ու առաջացել է գազի արտահոսք: Գրել է Շամշյանը։

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում 31-ամյա Վազգեն Ա.-ն «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:
 
Բախման հետևանքով փլուզվել է նաև բնակչի տան քարե պարսպի մի հատված, երկաթե դարպասը: 

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Ահազանգով ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր մի քանի ժամ շարունակ վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացրել, որպեսզի բնակիչները արագ գազ ստանան:
 
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների և վնասներ ստացած տան սեփականատիրոջ ինքնությունը: