Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՌԴ-ին երաշխիքներ են պետք Սև ծովում անվտանգության հարցում. դա կարող է լինել միայն Վաշինգտոնից Զելենսկուն տրված հրամանի արդյունքում. ԼավրովՀայաստանի անկախությունը պահպանելու միակ բանաձևը հայ-ռուսական ամուր եղբայրական հարաբերություններն են․ Մհեր ԱվետիսյանԲացահայտվել է Լճաշենում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ) Կինոաստղ Ջուդ Լոուն՝ Պուտինի կերպարում. հրապարակվել են առաջին կադրերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնըՀայտնի է՝ որ պետություններն են ամենաշատը ռուսական օղի գնում Դերասանուհի Էլեն Ասատրյանը Women's Club նախագծում է Առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի. Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետինԻլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների «բանակ» ստեղծել Տնտեսական աղետի ստարտը․ Հրայր ԿամենդատյանՀութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Իմ լավագույն ընկերը «Բարսելոնա»-ում Լամին Յամալն է․ Ռաֆինյա Գազ չի լինելու Արցախի բռնազավթումով Ադրբեջանը 30 տոկոսով ավելացրեց իր ջրային ռեսուրսները. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի պարագլուխները կանգնելու´ են հայ ժողովրդի դատի առաջ. Դավիթ ՍարգսյանՄենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Իրանի ԱԳ նախարար Ո՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները
Հասարակություն

Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը

2021 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակված ողջ գումարը՝ 9․328․753 ՀՀ դրամ, փոխանցվել էր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին՝ ուղղվելով Nation Builder ծրագրին։ Արդյունքում Արագածոտնի մարզի երկու դպրոցում երկու տարի շարունակ անցկացվել է փոփոխությունների վրա հիմնված կրթություն։ Բանկի և Իդրամի աշխատակիցներն այցելել էին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի դպրոց՝ տեղում ամփոփելու համագործակցության արդյունքները։

 «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է IDBank-ի և Իդրամի ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից, ու ընկերությունների համար անչափ կարևոր էր ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթության շարունակականության ապահովման գործընթացներում: Դպրոցական համայնքներում առկա ներուժի բացահայտման համատեքստում իսկապես կարևոր է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Idram&IDBank թիմի համագործակցությունը։ Ընկերությունները միացան «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր Լարիսա Հովաննիսյանի խոսքով՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ը շատ է կարևորում  IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Մեր գործունեության տասը տարիների ընթացքում մենք ֆինանսական աջակցություն ստացել ենք հիմնականում արտերկրից և շատ ուրախ ենք, որ  այսօր ունենք  IDBank-ի և Իդրամի նման տեղական գործընկերներ և հովանավորներ, որոնք կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում։ Եվ շատ շնորհակալ ենք, որ IDBank-ը և Իդրամը որպես ներդրման ոլորտ ընտրել են հենց կրթությունը, ինչը մեր վաղվա ապագայի կարևորագույն հիմքերից է»,- ասել է Լարիսա Հովհաննիսյանը։ 

Իդրամի ու IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» շուտով կդառնա 4 տարեկան, և այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ «Այսօր հուզիչ ու միևնույն ժամանակ շատ ուրախալի է, որ եկել ենք մեր կողմից իրականացված ծրագրի արդյունքը քաղելու։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ իրականացված ծրագրով երեխաները երկու տարի հնարավորություն ստացան մասնակցելու ուսուցիչ-առաջնորդի դասընթացին և ստանալ հետագա կյանքի և մասնագիտական ուղու համար կարևոր ու անփոխարինելի գիտելիքներ», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ երեխաների համար, իսկ խաղի հաղթողներին սպասվում էին անակնկալ նվերներ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ