Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՊՆ-ում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը. Դավիթ Տոնոյանը ցուցումներ է տվել

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019թ. ամառային  զորակոչի կազմակերպման աշխատանքները:

Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, մարզպետներ, ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը,  բժշկական եւ մարզային զորակոչային հանձնաժողովների անդամներ:

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերի համար կարեւորագույն գործընթացներից մեկի՝ զորակոչի միջոցով համալրման կարեւորությունը եւ փաստել, որ վերջին տարիներին, զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ, զորակոչի գործընթացի իրականացումը դրվել է բարձր հիմքերի վրա։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաեւ զորակոչի արդյունավետության առավել բարձրացման եւ կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Ընդգծելով նախորդ՝ 2018թ. ձմեռային զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը՝ Դավիթ Տոնոյանն անհրաժեշտ է համարել նաեւ զորակոչիկների բժշկական փորձաքննության առավել թափանցիկ կազմակերպման, պատշաճ բժշկական հետազոտություն չանցած զորակոչիկների զորակոչը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորությունը;

Նիստի ընթացքում 2018թ. ձմեռային զորակոչի արդյունքներն առավել մանրամասն ներկայացրել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Ա. Ավթանդիլյանը: Զեկույցում ներկայացվել են զորակոչին վերաբերող վիճակագրական տվյալներ, զինկոմիսարիատների եւ բուժհանձնաժողովների կատարած աշխատանքները:

Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի, զորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրվող տարկետման իրավունքի,    նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների, զորակոչիկների կցագրման եւ հաշվառման, բուժհետազոտության կազմակերպման, զորակոչից խուսափողների նկատմամբ վարչական տույժերի կիրառման հետ կապված, ինչպես նաեւ զորակոչին  առնչվող այլ հարցեր։

Ամփոփելով նիստի աշխատանքները, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող հետեւողական պայքարի, զորակոչային բուժհետազոտությունների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու եւ, ընդհանուր առմամբ՝ ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ տվել է ցուցումներ եւ հանձնարարականներ։

Պաշտպանության նախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ գործընթացում ներգրավված բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները եւս կիրականացվեն բարձր մակարդակով, կազմակերպված ու առանց խոչընդոտների:

Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ)