Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայ մարզիկները 2 ոսկե մեդալ են նվաճել հատուկ Օլիմպիադաներին

Մարտի 8-22-ը Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած հատուկ Օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին հայկական պատվիրակության մարզիկներ Գևորգ Մանուկյանը և Ռոբերտ Պետրոսյանը ոսկե մեդալներ են նվաճել:

 

Իր տեսակում աշխարհի ամենամարդասիրական միջոցառումներից մեկին մասնակցել է 190 երկրի 7500 մարզիկ: Օլիմպիական 24 մարզաձևին հետևել է ավելի քան 50,000 ունկնդիր:

 

Հայաստանը հատուկ Օլիմպիադաների ամառային խաղերին ներկայացրել են հատուկ մարզիկներ Գևորգ Մանուկյանը (աթլետիկա) և Ռոբերտ Պետրոսյանը (լող)։

 

Հայ հատուկ մարզիկները իրենց ձևերում ցուցաբերել են գերազանց արդյունքներ: Գևորգ Մանուկյանը հեռացատկ թափավազքով ձևում գրավել է 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի, իսկ 100մ վազքում նա նվաճել է ոսկե մեդալ։ Ռոբերտ Պետրոսյանը ևս ոսկե մեդալ է բերել Հայաստանին: Հատուկ մարզիկը 50մ թիկնալող ձևում գրավել է առաջին տեղը:

 

Հայաստանը ներկայացնող հատուկ մարզիկների հաջողությունը նաև պայմանավորված է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի անձնակազմի անձնվեր աշխատանքով, մասնավորապես, կամավոր մարզիչներ Էրիկ Մարտիրոսյանի (աթլետիկա) և Հմայակ Հայրապետյանի (լող) պարապմունքներով:

 

2019թ․ Հատուկ Օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցության ֆինանսավորումը տրամադրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Հատուկ oլիմպիադաները շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 1968 թվականին Յունիս Քենեդի Շրայվերի կողմից այն հավատքով, որ մտավոր հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ներգրավումը և ակտիվ մասնակցությունը սպորտային միջոցառումներին դրական ազդեցություն է ունենում նրանց առողջության, ինքնադրսևորման, ինչպես նաև սոցիալական ինտեգրման վրա:

 

Հատուկ oլիմպիադաները օգտագործում է սպորտը՝ իբրև մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ներառման միջոց և ամեն տարի նրանց համար կազմակերպում է սպորտային միջոցառումներ և մրցումներ` նպաստելով վերջիններիս ինքնավստահության բարձրացմանը, կամքի ուժի դրսևորմանն ու սոցիալական ներառմանը: 




 

Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին Երկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիային Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի