Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որն է Թրամփի օրոք ԱՄՆ-ի «ոսկե դարի» միակ պայմանը․ The Economist ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջ2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան ԱվինյանԻնձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Յոլա ենք գնում. ոսկու վաճառքը նվազել է հարկերի ավելացմամբ (տեսանյութ)Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Արարատում բախվել են «Toyota»-ն և ՊՆ-ի «KamAZ»-ը. կան տուժածներ «Բորուսիայի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ (տեսանյութ) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության. Աննա ԿոստանյանՆացիստական Բաքուն հայ ժողովրդին է անվանում «ֆաշիստ»‎․ Մենուա Սողոմոնյան ՀՀ կառավարությունն անտեսեց գյուղատնտեսության զարգացման առաջարկը․ «Հայաստանը ես եմ» Մենք չէինք կարող մեզ թույլ տալ պարտվել 1:3 հաշվով. հանդիպումը դիտարժան ստացվեց բոլորի համար. Ռաֆինյա ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Քաղաքականություն

Փաշինյանն ահաբեկված է հանրահավաքի մասնակիցների թվից. հրահանգված է նսեմացնել

Հայաստանի գործող իշխանությունները նպատակ ունեն ամեն կերպ նսեմացնել երեկ Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, ինչպես նաև հանրահավաքի մասնակիցների թիվը։ Մասնավորապես, մինչ ռուսական տարբեր աղբյուրներ՝ այդ թվում պետական «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում էին, որ հանրահավաքին մասնակցել է գրեթե 100 հազար մարդ, բազմաթիվ լրատվամիջոցներ էլ տեսանյութեր էին հրապարակում հրապարակի բազմամարդության վերաբերյալ, գործող իշխանության ներկայացուցիչները պնդում էին, թե հանրությունն առանձնապես ականջալուր չի եղել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչին և չափազանց քիչ մարդիկ են մասնակցել հանրահավաքին։

Իշխանությունների ազդեցության տակ գտնվող «Իրազեկ քաղաքացիների մաիվորումն» էլ տեսանյութ և լուսանկարներ էր հրապարակել՝ փորձելով համոզել, թե հանրահավաքին մասնակցել է 23100 մարդ։ Փաստացի, գործող վարչախումբն այնքան անհանգստացած է հանրահավաքի փաստից, որ բոլոր կեղծիքներին պատրաստ է դիմել, մասնակիցների թիվը նվազեցնելու, տպավորություն ստեղծելու, թե իբր հանրությունը չի գնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ետևից։ Խնդիրը, սակայն, հենց հակառակն է։

Իրականում գործող վարչախումբը չափազանց մտահոգված է ստեղծված իրավիճակից, հասկանում է, որ ամեն րոպե ընդդիմադիր շարժման գործողությունների արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ուժային կառույցներն էլ, ի վերջո, գիտակցեն իրենց պատասխանատվությունը և անցնեն ժողովրդի կողմը՝ այդպիսով կանխորոշելով փաշինյանական վարչախմբի վերջնական պարտությունը, ուստի վարչախումբը չունի այլ տարբերակ, քան բռնաճնշումները, կեղծիքը և սուտը, ինչն էլ այս օրերին արտանետում են արդյունաբերական ծավալներով։ 

Էլիզա Գալստյան