Այսօր՝ 22 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀայաՔվե քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Ոստիկանության համազգեստ կրող բերետավորները վարկաբեկում են այդ համազգեստը և զանգվածաբար խախտում քաղաքացիների իրավունքները
ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է ՀՀ քաղաքացիների իրավունքները, մասնավորապես` բողոքի գործողություններ, դասադուլներ և գործադուլներ իրականացնելու իրավունքը։ ՀՀ սահմանադրությունն ամրագրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը կարող է պահանջել իշխանության հրաժարականն ու համապատասխան բողոքի գործողություններ իրականացնել գործող վարչակազմից իր դժգոհությունն արտահայտելու համար։
 
ՀՀ քաղաքացիների այս սահմանադրական իրավունքներն այսօր հերթական անգամ կոպիտ կերպով խախտվել են ոստիկանական համազգեստ կրող անձանց կողմից, որոնք դուրս գալով իրենց լիազորություններից` զանգվածային և աննախադեպ բռնություններ են իրականացրել ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
 
Այս վարմունքով ոստիկանական այսպես կոչված հատուկջոկատայիններն իրենց հավասարեցրել են փողոցային խուլիգանական բանդաներին` նպաստելով վարչախմբի իշխանությունն ամեն գնով պահպանելու գործին, զանգվածաբար ոտնահարելով ՀՀ քաղաքացիների իրավունքները և վերազանցելով սեփական լիազորությունները։
Սա նաև ապացույցն է այն հանգամանքի, որ վարչախումբը կորցրել է կապն իրականության հետ, հենվում է ոստիկանական բիրտ ուժի վրա, և իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով ոստիկանության հատուկ ջոկատայիններին մղում է նորանոր հանցանքների։
 
Հիշեցնում ենք, որ բոլոր հանցանքները վավերագրվում են, և դրանք իրականացրած անձանց հետևից վաղ թե ուշ գալու են իրավապահ մարմինները։
Դիմում ենք ՀՀ դատախազությանը` հորդորելով շուտափույթ կերպով քննություններ սկսել այս օրերին Հայաստանում ոստիկանության կողմից աննախադեպ ծավալի բռնությունների իրականացման դեպքերի կապակցությամբ, նաև պահանջում ենք ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների ու հատկապես ոստիկանապետի հրաժարականը, որն այս օրերին աչքի է ընկնում իր անհավասարակշիռ պահվածքով։
 
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարում է, որ շարունակելու է աջակցել հայրենիքի փրկության համար սկսված Սրբազան շարժմանը: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին դուրս գալ փողոց` ի պաշտպանություն Հայաստանի և ՀՀ քաղաքացիների իրավունքների։
 
Վարչախումբը պետք է հեռանա, ու դրան այլընտրանք չկա։
 
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնություն
«Անկլավների» հանձնման դեպքում Հայաստանը մասնատվելու է. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը խոստանում էր ձեռքերը կտրել հանուն Տավուշի, բայց հանձնեց գյուղերը. Արամ Պետրոսյան Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար Հնդկաստանում 100 մլրդ դոլար են ուզում ծախսել արևային էներգիայի վրա Ռուսաստանը Կապանում հյուպատոսություն է ուզում, բայց ՔՊ-ն կարող է խանգարել Միրզոյանի դեմարշը՝ Լուկաշենկոյի դեմ Ընդդիմադիր շարժման «տանը կռիվ է ընկել» Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը Մոլդովայի նախագահը հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ Իսրայելը ՀՀ դեսպանին կանչել է ԱԳՆ և խիստ նկատողություն հայտնել Ադրբեջանական նախապայմաններն անվերջ են. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը «‎խաղաղության պայմանագիր» թեզը վաճառում է ժողովրդի վրա. Արամ Պետրոսյան Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է, իսկ հանքարդյունաբերությունը ճշգրիտ գիտությունների վրա հենվող բարձր տեխնոլոգիական ճյուղ է․ ԶՊՄԿ Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն Ալմաթիում նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել. Լավրով Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թ․ սեպտեմբերին զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ․ ԱԱԾ Քաղաքում տեղադրվում են նոր ուղեցույց-ցուցանականեր Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ Որ հասցեներում ջուր չի լինի ՌԴ ՀՕՊ-ն ավելի քան 100 անօդաչու է խոցել անցած գիշեր Խարկովին մոտենալու նպատակ չունենք, ՌԴ-ն սանիտարական գոտի է ստեղծում. Պուտին Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Եվրո-2024. հունիսի 21-ի խաղացանկը ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը․ Բորել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ  Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանների ճանապարհների միջին նորոգում ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը Որոշ «միավորներ» ու անհատներ, Հայաստանի քաղաքական դաշտը վերածում են բրոունյան շարժման․ Արտակ Զաքարյան Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու Փաշինյանի համար ազգային արժեհամակարգ գոյություն չունի. Արմեն Մանվելյան Բագրատ արքեպիսկոպոսը կմեկնի Կիրանց Սրանց թեթև ձեռքով Ռուսաստան-Արևմուտք առճակատումն արդեն հասել է Երևան. Արմեն Մանվելյան Չինաստանում արևային էներգիայի ավելցուկ է, էներգահամակարգն ի վիճակի չէ այդքան շատ էներգիա օգտագործել և պահեստավորել Փաշինյանը վերջնականապես որոշել է լքել ՀԱՊԿ-ն Հանձնարարել են նոր Սահմանադրություն մշակել ԱԳՆ-ն արձանագրում է խաղաղության օրակարգի լիակատար ձախողումը Տեսանյութ. «Տպավորություն է ստեղծվում, թե որ ուղղությամբ Փաշինյանը գնում է, այնտեղից ինչ-որ բան հանձնում է». Արշակ Կարապետյան