Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վիզա ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն. ԱՄՆ հյուպատոս

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակիցը Հայաստանում ԱՄՆ հյուպատոս Քրիստոֆեր Ռեյեսի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանի հետ հարցազրույցներում անդրադարձել է վիզա ստանալու համար փաստաթղթեր կեղծելու թեմային։

– Տարբեր տեսակի վիզաների համար ԱՄՆ դեսպանատուն դիմած անձինք հաճա՞խ են ներկայացնում կեղծ փաստաթղթեր:

– Ընդհանուր առմամբ, կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն: Նախ ուզում եմ նշել, որ մենք հարցազրույցների ժամանակ ավելի շատ հիմնվում ենք բանավոր զրույցի արդյուքների վրա, փաստաթղթերի մեծ պահանջ մեր կողմից չի ներկայացվում և փորձում ենք հարցազրույցի կամ զրույցի միջոցով ընթացք տալ վիզայի հետ կապված դիմումին, սակայն որոշ վիզաների դեպքում, փաստաթղթեր ներկայացնելն անհրաժեշտ է: Բայց նորից ասեմ, որ Հայաստանում կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը մեծ թիվ չեն կազմում:

– Փաստաթղթերի ստուգման փուլում, կասկածներ առաջանալիս համագործակցո՞ւմ եք իրավապահ կառույցների հետ:

– Հյուպատոսական բաժնի աշխատակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի կեղծ փաստաթղթեր չներկայացվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ մեր աշխատակիցները բավականաչափ տեղեկացված լինեն, իմանան, թե ինչ տեսք ունեն կամ ինչպիսին պետք է լինեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը, որոնք պահանջվում են քաղաքացիներից: Եվ երբ մենք նկատում ենք փաստաթղթեր, կամ երբ հիմքներ ունենք կասկածելու, որ դրանք կարող են կեղծ լինել, սահմանված ընթացակարգերով աշխատում ենք տեղի պատկան մարմինների հետ և փորձում ենք պարզել՝ փաստաթղթերը իրակա՞ն են, թե՞ կեղծ:

– Ձեր նշած համագործակցությունը արդյունավետ ու օպերատի՞վ է:

– Այո, լավ ենք համագործակցում: Հայաստանում մենք աշխատում ենք մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների, այդ թվում ոստիկանության հետ: Այդ համագործակցությունը արդյունավետ է: Ի դեպ, վերջերս մենք՝ հյուպատոսական բաժնի անձնակազմով այցելեցինք ոստիկանության ակադեմիա, որտեղ ապագա կադրերն են պատրաստվում: Շատ տպավորիչ էր տեսնել, թե ինչ պատրաստվածություն են անցնում մարդիկ, որոնք համալրում են Հայաստանի ոստիկանության շարքերը:

– Լավ, ամփոփելով զրույցը՝ մի այսպիսի հարց: Ի՞նչ հետևանք կունենա վիզայի համար կեղծ փաստաթուղթ ներկայացնելը:

– Երբ կեղծ փաստաթղթերի ներկայացումը հաստատվում է, մենք երկու բան ենք անում: Առաջինը՝ պետք է հարգանք դրսևորվի Հայաստանի Հանրապետության օրենքների ու իրավական գործընթացների նկատմամբ, և, եթե խնդրո առարկան Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթուղթ է, բնականաբար, մենք այդ տվյալները փոխանցում ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Մյուս կողմից, Միացյալ Նահանգների հյուպատոսական օրենքների համաձայն, կարող են լինել հետևանքներ դիմողի համար. սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում նա կարող է ընդհանրապես զրկվել վիզա ստանալու հնարավորությունից: Առիթի դեպքում մենք բոլորին խորհուրդ ենք տալիս, որ ավելի լավ է լինել ազնիվ և մերժվել: Այդ պարագայում հնարավոր է հաջողության հասնել մյուս անգամ, բայց, եթե սուտ կամ սխալ տեղեկատվություն է ներկայացվում, դա հանգեցնում է վիզա ստանալու իրավասությունից վերջնական զրկման:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանը նշել է. «ՀՀ ոստիկանությունը սերտ համագործակցում է Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների՝ այդ թվում նաև ԱՄՆ դեսպանատան հետ: Մասնավորապես ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ու ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական ծառայության համագործակցության շնորհիվ բացահայտվել են հանցագործությունների»։

Ըստ աղբյուրի՝ համագործակցության շնորհիվ բացահայտվել են փաստաթղթերի կեղծման բազմաթիվ դեպքեր, ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև օտարազգիների կողմից: Կեղծել են ատեստատ, դիպլոմ, ամուսնության կամ ապահարզանի, անգամ ծննդյան վկայական։ «Եթե դեսպանատան համապատասխան ծառայության աշխատակիցները փաստաթղթերի ուսումնասիրման ընթացքում կասկածներ են ունենում տվյալ փաստաթղթի կեղծ լինելու հետ կապված, ապա, անմիջապես, տեղեկացնում են մեզ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, և նշված փաստաթղթի իսկությունը ստուգելու նպատակով մեր կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ: Կարող եմ նշել՝ հարցումները ՀՀ տարբեր գերատեսչություններ և, իհարկե, այսպես ասած, գլխադասայինը՝ փորձաքննությունը: Մեր կողմից նշանակվում է դատափաստաթղթաբանական փորձաքննություն, որպեսզի իրականում համոզվենք տվյալ փաստաթուղթը կեղծ է, թե՞ իրական: Մեր միջոցառումների արդյունքում, երբ արդեն պարզ է դառնում, որ փաստաթուղթը կեղծ է, ապա հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվում է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության», – ընդգծել է ոստիկանության պաշտոնյան։

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի՝

Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը՝

1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին