Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Ակնհայտ է, որ վարչախմբի հոգևարքը խորանում է, այն անցել է բացարձակ ապօրինի գործողությունների, որի համար անխուսափելի պատիժ է կրելու. Ավետիք ՉալաբյանՏոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Մայր Աթոռը հայտարարություն է տարածելԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»«Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ․ Արտակ ԶաքարյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկելՅուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումԻրանի դեսպանը՝ Ադրբեջանի, Սյունիքին սպառնացող վտանգների մասին Թրամփը դեմ է Իրանի գերագույն առաջնորդի uպանությանը Առաջին անգամ չէ, որ եկեղեցու դեմ պայքարում են. Հրայր Կամենդատյան Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան
Հասարակություն

«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ

Երրորդ տարին անընդմեջ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում կազմակերպվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել Հայաստանի լավագույն գինեգործները, սոմելյեներ ու պարզապես գինեսերներ:

Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաև արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը:

«Արդեն 3-րդ տարին է, որ օժանդակում ենք «Երևանի գինու օրեր» միջոցառման կայացմանը։ Այս փառատոնը մեր մայրաքաղաքի համար յուրահատուկ տոնի է վերածվել, որը թույլ է տալիս նաև ներկայացնելու մեր գործընկերոջը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը: Նմանատիպ միջոցառումներն օժանդակում են փոքր և միջին արտադրողներին, որպեսզի մուտք գործեն շուկա և իրենց արտադրանքը ներկայացնեն»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

 «Անցյալ տարվա համեմատ այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի։ 2019թ.-ից Ակբա բանկը «Երևանի գինու օրերի» կողքին է ու այդ գործընկերությունը վերածվել է ընկերության։ Մենք հասկանում ենք ինչ կարևոր նպատակի շուրջ ենք աշխատում։ Կարող ենք ասել, որ այս համագործակցության շնորհիվ է նաև, որ «Երևանի գինու օրերն»  այսքան մասշտաբային են»,– նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:

Հայաստանում գյուղատնտեսության, գինեգործության  և տուրիզմի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Ակբա բանկի համար:

2023թ.-ին փառատոնն ունեցել է 120000 այցելու. ամեն տարի մասնակիցների քանակը ավելանում է շուրջ 30%-ով:  «Երևանի գինու օրեր» փառատոնին մասնակցելու են գալիս ԱՊՀ-ից, եվրոպական  երկրներից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից և բազմաթիվ այլ երկրներից։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։