Այսօր՝ 21 օգոստոսի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման եւ տարածման ծրագիրը. նախարարություն

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման եւ տարածման ծրագիրը, որի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական հոգեւոր եւ մշակութային արժեքները, նպաստել դրանց ընկալմանն ու գնահատմանը:

Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին՝ ՀՀ Արագածոտնի մարզում: 2013 թվականից իրականացվում է հանրապետական ձեւաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը:

Ծրագրի համալիր միջոցառումների ցանկում կկազմակերպվեն էպոսասացության մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին: Այն տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում:

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումն ու երիտասարդ սերնդի ժամանակակից հետաքրքրությունները՝ 2017-2018 թթ. իրագործված ծրագրերի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ եւ ժամանցային բջջային հավելվածը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում եւ հասանելի է Android եւ IOS համակարգերի համար:

2019 թ. նոր ծրագրով նախատեսվում է կատարելագործել «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածը՝ համալրելով «Ինտելեկտուալ խաղեր» բաժնի հարցերի բազան, «Ժամանցային խաղեր» բաժնում ստեղծելով էպոսի թեմայով եւս մեկ խաղ՝ հավելվածը ավելի բազմաբովանդակ դարձնելու համար: Ավելացվելու է նաեւ հղումների կոճակների քանակը, ինչը զգալի դյուրացնելու է տվյալների որոնումը:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել էպոսի ճանաչողության շրջանակի ընդլայնմանը, կատարողական ավանդույթների կենսունակության ապահովմանը, սերնդեսերունդ փոխանցմանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված նույնանուն տարրի պահպանությանը:

«Մարտի 1»-ի գործը քնած է, առաջադրված մեղադրանքներն էլ վիճելի են. Զարուհի Փոստանջյան Փաշինյանն արդեն նետել է վիճակը՝ «սեւ» կամ «սպիտակ». այստեղ դու կամ փրկիչն ես, կամ դավաճանը Դավիթ Խաժակյան ԱՄՆ նախագահը տասներորդ անգամ պապիկ է դարձել (ֆոտո) ՈՒՂԻՂ. Քոչարյանի աջակիցները նամակ են հանձնում Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատներին Ոստիկանները բացահայտել են «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները. Վնասը՝ 21 մլն դրամ «Լիդիան Արմենիան» պարտավորվում է, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր. ՔԿ Կարմիրգյուղի սարերում այրվել է 20 հա տարածք, իսկ Սաղմոսավանում՝ 10 հա Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախորդ իշխանությունների օրոք ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել Փաշինյան Նիկոլ, ես քեզ սպասում եմ. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը բորբոքվեց Ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը (ուղիղ) Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Այս փաստաթուղթը ներկայացնելու եմ ԱԱԾ. Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից ի՞նչ կա. Արթուր Գրիգորյան Սյունիքի մարզում մոտ 60 հա բուսածածկույթ է այրվում Կրասնոդարում տեղի է ունեցել զանգվածային փոխհրաձգություն. ոստիկանությունը ստուգում է տեղեկությունը Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհը մեկուսացվել է, բայց դեռ չի մարվել. այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ Անհնարին եմ համարում ներկայացնել Փաշինյանի կառավարությունը. Գայանե Շագոյանը հեռանում է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից «Պոբեդայի» ինքնաթիռը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել. տուժածներ չկան Պարոն վարչապետ կանգ առ, դիմացդ Ամուլսարի անդունդն է. Արամ Սարգսյան Արթուր Գրիգորյանի թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» հայց է ներկայացրել դատարան․ Ավինյան Այսօր դիմումս գրելու եմ դուրս գամ ՔՊ-ից ու շատ մարդիկ դուրս են գալու վարչապետի երեկվա ելույթից հետո. Ջերմուկի բնակիչ Սեյրան Սարոյանը մանրամասնեց, թե ինչ է խոսել Փաշինյանի հետ եւ ինչ պատասխան է ստացել Այս պահին 3-6 տարեկան երեխաների 38 տոկոսն է հաճախում նախակրթարաններ. Նախարար Հայտնի է դարձել «Օսկար»-ի գլխավոր հավակնորդների անունները Վերանայեք ձեզ խորհուրդներ տվողներին. այսպիսի խորհրդատուներով լավ տեղ չենք հասնի. Լեւոն Գալստյանը՝ Փաշինյանին Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը. Հակոբ Սերոբյան ԱԱԾ–ն կուսումնասիրի Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումները Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները