Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության գրասենյակում հրավիրել էինք Նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ. Ռոմանոս Պետրոսյան2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. Դավիթ ԴանիելյանՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էԽոշոր հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում Շուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԹագավորական գավաթն ուղևորվում է Կատալոնիա. «Բարսելոնա»-ն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ռեալ»-ինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացի Վերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան ՀԱՄԱՍ-ը բաց է բոլոր պատանդներին ազատելու բանակցությունների համար՝ 5 տարով հրադադարի դիմաց. AFPՕմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով
Հասարակություն

Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Երեֆան» բիզնես միջոցառմանը, որի ընթացքում իրենց ոլորտում հաջողած մասնագետները ներկայացրին բիզնես տրանսֆորմացիայի ամենահիշարժան օրինակները՝ անդրադառնալով բիզնեսի հիմնական գործառույթներին, ինչպիսիք են՝ օպերացիոն մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառք։

Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային, որի շրջանակներում նա ներկայացրել է, թե ինչպես կարող է ղեկավարն, իր թիմին ոգեշնչելով, օրինակ ծառայելով և ընկերության արժեքները տարածելով, ապահովել թիմի արդյունավետությունն ու մշտական զարգացումը։

«Բոլորը գիտեն, որ լավ ղեկավարը պիտի լինի իր ոլորտի գիտակ մասնագետ ու փորձառու կառավարիչ, կարողանա աշխատանքը ճիշտ բաշխել։ Բայց, կարծում եմ, պետք է ավելի հաճախ քննարկենք, թե ինչպես կարող է ղեկավարն իր անձնային որակներով ու արժեքներով ոգեշնչել իր աշխատակիցներին, տարածել առողջ մտածելակերպն ու էթիկայի բարձր նորմերը, ինչը միշտ լավ է անդրադառնում ընկերության բոլոր ցուցանիշների վրա», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ միջոցառումը կազմակերպել է «Թարգեթինգ» ընկերությունը՝ նպատակ ունենալով քննարկել տնտեսական գործունեության հնարավորություններն ու հեռանկարները։

«Անչափ ոգևրված ենք, որ այսօր հաջողվեց ստեղծել մի հարթակ, որը ոչ միայն համախմբեց 200-ից ավել գործարարների ու փորձառու մենեջերների, այլև հնարավորություն ընձեռեց Ռալֆ Յիրիկյանի նման բարձրակարգ փորձագետներին իրենց գիտելիքներն ու փորձը կիսել հայ գործարար համայնքի հետ։ Վստահ եմ, որ այսօրվա ելույթներն ու քննարկումները լուրջ խթան կհանդիսանան հայկական բիզնես էկոհամակարգի զարգացման համար՝ բացահայտելով նոր հնարավորություններ ու լուծումներ, որոնք կարող են իրական բեկում մտցնել մեր բիզնես միջավայրում և ոչ միայն»,- ասել է «Թարգեթինգ» ընկերության տնօրեն Գոռ Կարապետյանը:

Միջոցառումը նախատեսված էր բիզնես սեփականատերերի, բիզնես հիմնադիրների, և թոփ մենեջերների համար։