Сегодня: 05 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ոստիկանութան բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողներն, ուժեղացված ծառայության շրջանակներում, օպերատիվ տվյալների հիման վրա ստուգումներ են իրականացրել մի քանի տասնյակ հանցավոր հեղինակությունների բնակության վայրերում։ Տարբեր հանցագործությունների կասկածանքով ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 33 անձ։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց։ Հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված, առանց վարորդական իրավունքի վկայականի, տրանսպորտային միջոցը առանց համարանիշերի շահագործող 4 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։

Բացի այդ, ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումների փաստերով կազմվել է շուրջ 139 արձանագրություն։ 

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Աշտարակում, Ապարանում, Թալինում և այլուր իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 114 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու համար բաժիններ են բերվել մարզում բնակվող քրեական հեղինակություններ, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող»։ 

Կոտայքի մարզում իրականացրած երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 66 վարորդի, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա, որոնցից 6-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, 2-ինը վարորդական իրավունքիի վկայական չեն ունեցել, մյուսներինը այլ խախտումների համար։ Ոստիկանույան ծառայողները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 5 քրեական հեղինակության և 13 նախկինում դատապարտված անձանց։ Բերման են ենթարկվել նաև անձինք, որոնք չարամտորեն չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ 

Արմավիրի ոստիկաններն էլ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ոչ սթափ 14 վարորդի, որոնց մեքենաները տեղափոխել են պահպանվող հատուկ տարածքներ։ Ընդհանուր առմամբ՝ երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 63 մեքենա։ Տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժիններ բերման են ենթարկվել ու բերվել 147 անձ։ Մի քանի դեպքով հարուցվել է վարչական վարույթ։ 

Ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների, ինչպես և Լոռին սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Արդյունքում հայտնաբերվել է ճանապրհային երթևեկության կանոնների 54 խախտում։ Հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել ապօրինի փայտանյութով բեռնված մեկ բեռնատար։ 
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայությունն իրականացրել են 84 կարգախմբերով, որոնք շրջել են ողջ մարզով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։ Կարգազանց 155 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Տարածքային ստորաբաժանումներ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել բազմաթիվ անձինք, այդ թվում ՝ քրեական հեղինակություններ։ Հայտնաբերվել են սառը զենքեր ու մեկ հետախուզվող անձ։ Ստուգումներ են իրականացվել մարզում բնակվող, այսպես կոչված՝ «օրենքով գողերի» բնակության հասցեներում։ 

Վայոց ձորի ոստիկանները ևս իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 17 խախտում, 4 մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է նաև լռության կանոնների խախտման մեկ դեպք, որի փաստով կազմվել է արձանագրություն։ Տարածքայինն բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ 
Գեղարքունիքում մարզային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 155 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 67 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով սպառնալիք են ստեղծել երթևեկության անվտանգության նկատմամբ։ Տարբեր կասկածանքներով բաժիններ բերմանն են ենթարկվել ավելի քան 80 անձ, կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել թմրամիջոց։

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ 
Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ուժեղացված ծառայության մասին պատմող տեսաշարը եզրափակենք՝ անդրադառնալով Տավուշի ոստիկանների աշխատանքը ներկայացնելով։ Ճանապարհային ոստիկանության և բաժինների ծառայողների կողմից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 16-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Տարբեր կասկածանքներով հիշյալ բաժիններ բերման են ենթարկվել նաև մի խումբ անձինք։ 
ՀՀ ոստիկանության մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումները նույն հետևողականությամբ ու վճռականությամբ շարունակելու են ուժեղացված ծառայություննր իրականացնել ողջ երկրում՝ հանդուրժողականություն ու ներողամտություն չցուցաբերելով իրավախախտների և օրինախախտների նկատմամբ։ Հարգելի քաղաքացիներ հորդորում ենք պահպանել օրենքը։

«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении