Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՌԴ-ին երաշխիքներ են պետք Սև ծովում անվտանգության հարցում. դա կարող է լինել միայն Վաշինգտոնից Զելենսկուն տրված հրամանի արդյունքում. ԼավրովՀայաստանի անկախությունը պահպանելու միակ բանաձևը հայ-ռուսական ամուր եղբայրական հարաբերություններն են․ Մհեր ԱվետիսյանԲացահայտվել է Լճաշենում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ) Կինոաստղ Ջուդ Լոուն՝ Պուտինի կերպարում. հրապարակվել են առաջին կադրերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնըՀայտնի է՝ որ պետություններն են ամենաշատը ռուսական օղի գնում Դերասանուհի Էլեն Ասատրյանը Women's Club նախագծում է Առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի. Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետինԻլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների «բանակ» ստեղծել Տնտեսական աղետի ստարտը․ Հրայր ԿամենդատյանՀութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Իմ լավագույն ընկերը «Բարսելոնա»-ում Լամին Յամալն է․ Ռաֆինյա Գազ չի լինելու Արցախի բռնազավթումով Ադրբեջանը 30 տոկոսով ավելացրեց իր ջրային ռեսուրսները. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի պարագլուխները կանգնելու´ են հայ ժողովրդի դատի առաջ. Դավիթ ՍարգսյանՄենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Իրանի ԱԳ նախարար Ո՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները
Քաղաքականություն

Փաշինյանը վերջնականապես որոշել է լքել ՀԱՊԿ-ն

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու վաղը Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին նախարարաների խորհրդի նիիստին։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Փոխարենն արտգործնախարարնն այսօր մեկնելու է Վիլնյուս հանդիպելու տարբեր բարձրաստիճան՝ այդ թվում արգործնախարար Գաբրիելուս Լանցսբերգիսի հետ և համագործակցության հուշագիր ստորագրելու։

Հայաստանն ընդհանրապես արդեն գրեթե 2 տարի հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ որևէ միջոցառման և Արարատ Միրզոյանի այս որոշումը բոլորովին էլ անականկալ չէր։

Մեր երկիրը, ըստ էության, ամեն ինչ անում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրելու, մյուս կողմից էլ շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի և այլ երկրների հետ ԱՊՀ և ԵԱՏՄ ուղղություններով, թեպետ բազմիցս Ռուսաստանից նախազգուշացումներ են արվել, որ ՀԱՊԿ-ն լքելու դեպքում այլ ինտեգրացիոն գործընթացներին մաս կազմելն անհնար է լինելու Հայաստանի համար։

Այսօր էլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է մեկնաբանել Արարատ Միրզոյանի որոշումը՝ չմասնակցել արտգործնախարարաների խորհրդի նիստին, հայտարարել է, թե՝ «Մոսկվան հուսով է՝ Երևանում կհասկանան, որ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն ընձեռնում է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերով համագործակցության համար,- Ռուսաստանի փոխարտգործնախարարը նկատել է,- թե Հարավային Կովկասում արևմուտքի օրակարգը միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին»։

Այդուհանդերձ, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը վերջնականապես որոշել է լքել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ այդ մասին անձամբ տեղեկացրել է կուսակցականներին վերջին ժողովներից մեկում, ընդ որում արտաքին քաղաքական փոփոխությունների հրամայականի մասին Փաշինյանը մտադիր է խոսել նաև հունիսի 22-ին, Ջերմուկում կայանալիք կուսակցության մեծ համաժողովում, որին հրավիրել են ողջ խմբակցությանը, բոլոր ազդեցիկ պաշտոնյաներին և ՔՊ-ականներին։

Փաշինյանն այժմ ցանկանում է յուրաքանչյուրից ստանալ նրանց հավատարմության երդումը, ինչպես նաև հասկանալ, թե ի վերջո աջակցում են իր արտաքին քաղաքականությանը, թե՝ ոչ, ըստ այդմ էլ կորոշեն կոնկրետ անձի հետ ճանապարհ գնում են, թե՝ ոչ։ 

Անի Բախշյան