Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում․ Տարոն ՄարգարյանՖինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետՆիկոլի աջակիցնե´ր, ի՞նչ եք անելու նրա փախուստից հետո. Ավետիք Չալաբյան«Երևան, դու միշտ իմ ուժն ես». կայացավ Արման Հովհաննիսյանի երևանյան մեծ մենահամերգը Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 71,88 դոլար Ոսկին էժանացել է դոլարի ամրապնդման ֆոնին ռեկորդային առավելագույնին հասնելուց հետո Ձերբակալություններ, «բեսպրեդել» Ստամբուլում․ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միլիարդատեր Բեզոսն ու հարսնացուն պատրաստվում են ճոխ հարսանիքի Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը Այս ռեժիմը տեր է ման գալիս Անկարայում՝ ի դեմս էրդողանի. Արմեն Մանվելյան Ամեն մեկս ոչ միայն մեզնով, այլև երկրով պետք է զբաղվենք. Արսեն Գրիգորյան Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մրցակիցն ԱԱ-ի ընտրական փուլում Պորտուգալիան է Էքրեմ Իմամօղլուն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու Եվրամիությունը ռեկորդ է գրանցել վերականգնվող էներգիայի առումով Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը Վանաձորում արցախցի երիտասարդի ծեծը կոծկում են Կների՞ Փաշինյանը Մելիքբեկյանին նվաստացման համար Ջրանջատումներ Երևանում և մարզում․ մի շարք հասցեներում՝ 24 ժամով Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է, դրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ. Ֆրանսիայի դեսպան
Տնտեսություն

Չինաստանում արևային էներգիայի ավելցուկ է, էներգահամակարգն ի վիճակի չէ այդքան շատ էներգիա օգտագործել և պահեստավորել

Ինչպես հաղորդում են Business Insider-ը և Reuters-ը, չինական էներգետիկ արդյունաբերությունը կանգնած է անսպասելի խնդրի՝ արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկի առաջ, գրում է overclockers.ru-ն։ Ինչպես պարզվել է Չինաստանը չափազանց շատ արևային մարտկոցներ է տեղադրել և դրանք այնքան էներգիա են արտադրում, որ այն ծախսելու և պահելու տեղ չկա: Որոշ այլ երկրներ ևս բախվել են նման խնդրի, օրինակ Գերմանիան, որտեղ արևային էներգիայի արտադրության պիկ ժամերին էլեկտրաէներգիայի արժեքը 90 %-ով նվազում է։

Լրագրողները նշում են, որ ստեղծված իրավիճակը Չինաստանի իշխանություններին և կարգավորող մարմիններին ստիպել է նվազեցնել արևային արդյունաբերության սուբսիդիաները։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման պայմաններում, Չինաստանն առաջ է մյուս երկրներից նոր արևային մարտկոցների տեղակայման տեմպերով, դրանց ընդհանուր հզորությունն արդեն 660 ԳՎտ է՝ ԱՄՆ-ի մոտավորապես 180-200 ԳՎտ-ի դիմաց: Կանաչ էներգիայի զարգացումը նպաստում է Երկնային կայսրության ղեկավարության սահմանած նպատակին, որն է ածխածնային չեզոքության հասնել մինչև 2050 թվականը։ Խոսքն արևային մարտկոցների, հողմային տուրբինների և էլեկտրական մեքենաների մասին է։

Ակնկալվում է, որ Չինաստանը կավելացնի արևային մարտկոցների արտահանումը այլ երկրներ, ինչը կարող է հանգեցնել գների իջեցման և տեղական արտադրողների հետ մրցակցության աճի: Բուն երկրում անհրաժեշտ է մեծացնել էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի ընդհանուր հզորությունը, այնտեղ հիմնականում դրանք հիմնված են տարբեր տեսակի մարտկոցների վրա, ինչպիսիք են լիթիում-իոնային, կապարաթթվային և նատրիում-իոնային կուտակման մարտկոցները:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]