Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը․ Արտակ ԶաքարյանOzon-ը Հայաստանում մեկնարկում է Չինաստանից ապրանքների վաճառքըԴեսպանատներ դիմելիս մարդիկ արհեստական բանկային շարժ են ցույց տալիս, դա ո՞նց հայտարարագրեն«Դեպի Եվրատեսիլ 2025» համերգի մասնակիցների հույզերն ու հետաքրքիր դրվագները Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ Հայհիդրոմետի տնօրենը սաստիկ ցրտերի մասին է զգուշացնում «Դրա մասին խոսք լինել չի կարող». Լավրով Փաշինյանը մենակ է, նրա հետևում հայկական ուժ չկա․ Ավետիք Չալաբյան Մարտի 3-ին կկայանա Հայ Գործարար 2025 միջոցառումը Ինքնաբուխ պայքարը քիչ է, քաղաքական ծրագիր է պետք․ Արմեն Մանվելյան «ՀայաՔվեի» կրթական հարթակը առաջարկում է արտաքին եւ անվտանգության քաղաքականության, հանրային կառավարման եւ քաղաքատնտեսության թեմաներով երկամսյա անվճար դասընթաՀայ և ռուս ժողովուրդները հոգևոր եղբայրներ են․ Մհեր Ավետիսյան Աբխազիայում կստեղծվի օպերատիվ խումբ՝ պարզելու հայկական սփյուռքի դեմ սպառնալիքների հանգամանքներն ու փաստերը․ ԶԼՄ Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 74,9 դոլար Ո՞վ է երգիչ ՊԱՐԳ-ը․ ի՞նչ ճանապարհ է անցել նա ՀՀ-ն իրեն թշնամացրեց ՌԴ-ի հետ, դա անհետևանք չի մնա․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Յուրի Սաքունցը դարձել է աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի GBC վարկածով Իրանը մնում է Մերձավոր Արևելքում անկայունության միակ աղբյուրը. Ռուբիո Ինդոնեզիան ակտիվորեն զարգացնում է արևային էներգետիկան Վերջին 3 օրում գրանցվել է 33 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Ժամանց

«Ի՞նչ պիտի ավելանար, եթե ես հիմա լինեի Ժողովրդական արտիստ». Սոֆի Դևոյանը՝ կոչումների, սպասվող համերգի և կրտսեր Սոֆիի բծախնդիր լինելու մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սոֆի Դևոյանի Պարի և Հոգու թատրոնը և Զարուհի Բաբայանը համատես հանդես կգան մեկ բեմում: Համերգի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստուհիները անակնկալներ են խոստանում:

 

Հուլիսի 3-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդիսատեսը կվայելի պարային նոր բեմադրություններ և գեղեցիկ կատարումներ:

 

«Բավականին հետաքրքիր համարներ են սպասվում, ստեղծագործական տանդեմ ենք որոշել անել Զառայի հետ, միգուցե երգիչներ էլ կլինեն, բայց դա դեռ գաղտնիք է: Զառան կերգի, մենք մեր ծրագրով հանդես կգանք, օրիգինալ համարներ կլինեն: Տոնական համերգ կլինի, մարդկանց լավ տրամադրություն կփոխանցենք»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սոֆի Դևոյանը:

 

Նա նշեց, որ ընթացքում դժվարություններ եղան, քանի որ համերգի օրը անսպասելի էր:

«Քանի որ ազատ օր և ազատ դահլիճ չկար, երեխաներս էլ պնդում էին, որ՝ «Ձեր ծնունդն է, միշտ նշում ենք», ասացի՝ ծնունդ չենք նշի, բայց  համերգ կանենք: Մի քիչ հապշտապ ստացվեց, դեռ կիսատ բաներ ունենք զգեստների հետ կապված, բայց մի կերպ կհասցնենք»,- նշեց Դևոյանը:

Նրա խոսքով՝ շուրջ 2 ամիս աշխատում են համերգի շուրջ, փորձերն ավարտում են գիշերը 12-ին:

«Թոռնիկս՝ Սոֆին մեր 3-ից ամենաբծախնդիր է: Երբ, ես ասում եմ՝ «Սոֆա, շատ լավ էր, վերջացնենք», ասում է՝ «ոչ, պիտի մնան, նորից փորձենք»: Ես ավելի մեղմ եմ այդ հարցերում, ինքը շատ խիստ է:

Բայց մենք ո՛չ արվեստում, ո՛չ կենցաղում կոնֆլիկներ չենք ունենում, միշտ գալիս ենք կոմպրոմիսի»,-պատմեց Սոֆի Դևոյանը:

Նա նշեց, որ զուգահեռ նոր և օրիգինալ նախագծի վրա է աշխատում, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ է իրականացնում:

«Ամսի 9-ին Պարի պետականը որոշել է ինձ նվիրված հոբելյանական համերգ կազմակերպել, մի քանի համար մենք ենք ներկայացնելու, հետո իրենք են պարելու: Իմ տարիքում, անկեղծ ասած, չեմ էլ ուզում հոբելյանական համերգներ անել, բայց առաջիկայում համերգների տեղատարափ է լինելու, 1000-ից ավելի երեխա պիտի բեմ բարձրացնեմ Սունդուկյան թատրոնում, մենապարերի համերգներ էլ ունենք»- պատմեց պարուհին:

Անդրադառնալով Կառավարության որոշմանն, ըստ որի՝ Ժողովրդական արտիստի կոչում այլևս չի լինելու, տիկին Դևոյանն արձագանքեց.

«Ես լիովին համաձայն եմ, ամբողջ աշխարհում նման բան չկա, դա սովետական միությունից է մնացել: Գուցե գտնեն մեկ այլ տարբերակ արտիստին գնահատելու համար, բայց ոչ ժողովրդականի կամ վաստակավորի կոչում, դա ոչինչ չի տալիս, եթե դու չունես հանդիսատեսի սերը:

Յուրաքնաչյուրին հաճելի է իմանալ, որ քեզ գնահատում են: Մշակույթի նախարարությունը վաղ թե ուշ կգտնի ճիշտ տարբերակ արվեստագետներին գնահատելու համար: Ես շատ հանգիստ եմ վերաբերվում այս որոշմանը, ի՞նչ պիտի ավելանար, եթե ես հիմա լինեի Ժողովրդական արտիստ, դուք նույնկերպ կվերաբերվեիք ինձ ինչպես վերաբերվում եք: Ավելի կարևոր է, որ իրոք աշխատես քո ազգի, երկրի համար ինչ-որ բան անես: Ես քանի՞ սերունդ եմ կրթել, նրանք միայն պարել չեն սովորել:

Որքան էլ այսօր ամեն ինչ շատ հասանելի է դարձել, բայց, ես կարծում եմ, որ նրանց պետք է կրթել: Մենակ պարը դա ոչինչ է: Երեխան փոքրուց պետք է զարգացած լինի, հասկանա յուրաքանչյուր երկրի կերպարը: Իմ սաները փոքր երեխաներ են՝ 3-16 տարեկան, բայց տարեվերջին պարուն եմ աշխարհի բոլոր պարերը: Կարծում եմ, եթե բեմադրում ես հնդկական պար, պարտավոր ես պատմել Հնդկաստանի մասին, պարի մասին, ինչի համար է տվյալ ժեստը:

Ես ինձ երջանիկ եմ համարում, որովհետև իմ բոլոր երեխաները տարիներ անց իմ հետ կապ են պահում, դա ավելին է քան ժողովրդականի կոչումը»,- ամփոփեց Սոֆի Դևոյանն ու   բոլորին խորհուրդ տվեց զբաղվել այն գործով, որը սիրում են. «Դա է երջանկությունը»:

Հեղինակ՝ Անի Մնացականյան