Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր նշաձող` քաղաքաշինության ոլորտում, կյանքի նոր որակ՝ բնակիչների համարԿաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում Անցյալին, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է եղել, Ռոբերտ Քոչարյանն ընտրեց նայել մի անկյան տակ, որը ցավոք ավելի ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը. Միքայել ԳրիգորյանՀՀ բնակչության կեսից ավելին աղքատ է համարվում․ Նաիրի ՍարգսյանԱմեն հայի ամոթն է Փաշինյանի քաղաքական գոյությունը. Նաիրի ՍարգսյանՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանում Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման, աղքատացումը բերում է արտագաղթի, արտագաղթն էլ իր հետ բերում է երկրի դատարկման․ Նաիրի Սարգսյան Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար «ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ, երգահան Տիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսըՀույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմ համախոհների և ընկերների հետ ծաղիկներ խոնարհեցինք Երևանի Պասկևիչի կիսանդրու մոտ․ Մհեր Ավետիսյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձի Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում ՀՀ-ն պետք է ճիշտ գնահատի տարածաշրջանային բալանսը. Մենուա Սողոմոնյան ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են՝ ինչու է Լավրովն այցելում Հայաստան Չինական ինվերտորները կարող են բացասաբար ազդել էլեկտրացանցերի աշխատանքի վրա Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է«Եվրասիան» այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարան
Քաղաքականություն

Գործարարները պատրաստվում են միավորվել ընդդեմ Աննա Հակոբյանի

Հայաստանյան մի խումբ գործարարներ որոշել են չվճարել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պահանջած 10-ական միլիոն դրամները և ընդհուպ, անհրաժեշտության դեպքում հայց ներկայացնել ապօրինությունների փաստով։

Հիշեցնենք, Աննա Հակոբյանը շաբաթներ առաջ նամակներ է հղել մի-քանի հարյուր գործարարների և ձեռնարկությունների՝ գրեթե հրամայական տոնով պահանջելով իր գլխավորած հիմնադրամին փոխանցել 10-ական միլիոն դրամ։ Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ակնկալիք։

Վարչապետի տիկինը նույնիսկ տեսանյութ էր հրապարակել որում, իբր պատահաբար, ցուցադրել նամակը։ Մի քանի հարյուր ձեռնարկություններ ստացել էին այդ «պահանջագիր-նամակը», որոշները նույնիսկ կատարել են վճարումները, բայց մեծ մասը պատրաստ է կռիվ տալ Հակոբյանի ու նրա խամաճիկը դարձած ՊԵԿ-ի դեմ։

Մեր զրուցակիցներից մի քանիսը նշեցին, որ ՊԵԿ-ն արդեն իսկ ապօրինություն է արել՝ հարկատուների տվյալները փոխանցելով ինչ-որ հիմնադրամի, և Աննա Հակոբյանը, չարաշահելով իր ու ամուսնու դիրքը, տվյալներ է ստացել, որոնք ունենալու իրավունք չուներ։ Այժմ փաստաբանական մի մեծ խումբ աշխատում է իրավական փաթեթի վրա՝ հարկ եղած դեպքում Աննա Հակոբյանի և Պետեկամուտների կոմիտեի դեմ հայց ներկայացնելու, իրենց իրավունքներն իրավական դաշտում պաշտպանելու համար։ 

 

Շուշան Իսահակյան