Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության գրասենյակում հրավիրել էինք Նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ. Ռոմանոս Պետրոսյան2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. Դավիթ ԴանիելյանՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էԽոշոր հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում Շուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԹագավորական գավաթն ուղևորվում է Կատալոնիա. «Բարսելոնա»-ն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ռեալ»-ինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացի Վերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան ՀԱՄԱՍ-ը բաց է բոլոր պատանդներին ազատելու բանակցությունների համար՝ 5 տարով հրադադարի դիմաց. AFPՕմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով
Հասարակություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է

Հարգելի բաժանորդներ.

 Ս.թ. հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ 1»-ում (Երևանի առաջին հիդրոէլեկտրակայան) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով այս օրերին Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում առկա են էլեկտրամատակարարման ընդհատումներ։ Վթարը բավականին մեծ է իր մասշտաբներով, սակայն Ընկերության կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում մշակվել են բաժանորդների էլեկտրամատակարարման ապահովման ժամանակավոր սխեմաներ: Էլեկտրասնուցումն ապահովվում է տարբեր այլընտրանքային աղբյուրներից, որոնք այս ժամանակահատվածում պարբերաբար փոփոխվում են։ Սա հնարավոր է դարձել իրականացնել շնորհիվ Ընկերության կողմից կատարված մեծածավալ ներդրումային ծրագրերի։ Այլ պարագայում նմանատիպ վթարի հետևանքների վերացմանն ուղղված ժամկետները մի քանի անգամ կգերազանցեին այսօրվա ժամկետները:

Հաշվի առնելով վերը նշված վթարի մեծ ծավալները՝ Ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական ծառայության շուրջօրյա գործող 1-80 զանգերի կենտրոնն աշխատում է խիստ ծանրաբեռնված արտակարգ ռեժիմով, ստանում բազմաթիվ զանգեր, որոնցից բոլորին, ցավոք, հնարավոր չէ պատասխանել։  Հիշեցնենք նաև, որ էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ոչ միայն օպերատորի, այլ նաև ավտոմատ ծառայության միջոցով, որի համար անհրաժեշտ է մուտքագրել բաժանորդական քարտի կամ պայմանագրին կցված հեռախոսահամարը։

 Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը և հավաստիացնում, որ անում է հնարավորը՝ առավելագույնս արագ խնդրին վերջնական լուծում տալու, էլեկտրամատակարարման հիմնական սխեմային վերադառնալու և բաժանորդներին նվազագույն անհանգստություն պատճառելու համար։