Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը․ Արտակ ԶաքարյանOzon-ը Հայաստանում մեկնարկում է Չինաստանից ապրանքների վաճառքըԴեսպանատներ դիմելիս մարդիկ արհեստական բանկային շարժ են ցույց տալիս, դա ո՞նց հայտարարագրեն«Դեպի Եվրատեսիլ 2025» համերգի մասնակիցների հույզերն ու հետաքրքիր դրվագները Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ Հայհիդրոմետի տնօրենը սաստիկ ցրտերի մասին է զգուշացնում «Դրա մասին խոսք լինել չի կարող». Լավրով Փաշինյանը մենակ է, նրա հետևում հայկական ուժ չկա․ Ավետիք Չալաբյան Մարտի 3-ին կկայանա Հայ Գործարար 2025 միջոցառումը Ինքնաբուխ պայքարը քիչ է, քաղաքական ծրագիր է պետք․ Արմեն Մանվելյան «ՀայաՔվեի» կրթական հարթակը առաջարկում է արտաքին եւ անվտանգության քաղաքականության, հանրային կառավարման եւ քաղաքատնտեսության թեմաներով երկամսյա անվճար դասընթաՀայ և ռուս ժողովուրդները հոգևոր եղբայրներ են․ Մհեր Ավետիսյան Աբխազիայում կստեղծվի օպերատիվ խումբ՝ պարզելու հայկական սփյուռքի դեմ սպառնալիքների հանգամանքներն ու փաստերը․ ԶԼՄ Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 74,9 դոլար Ո՞վ է երգիչ ՊԱՐԳ-ը․ ի՞նչ ճանապարհ է անցել նա ՀՀ-ն իրեն թշնամացրեց ՌԴ-ի հետ, դա անհետևանք չի մնա․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Յուրի Սաքունցը դարձել է աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի GBC վարկածով Իրանը մնում է Մերձավոր Արևելքում անկայունության միակ աղբյուրը. Ռուբիո Ինդոնեզիան ակտիվորեն զարգացնում է արևային էներգետիկան Վերջին 3 օրում գրանցվել է 33 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Վիդեո

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ընդամենն Արևմուտքում հորինած մի արտահայտություն է. Արշակ Կարապետյան

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են առաջ մղել իրենց ձախողված նախագիծը «Խաղաղության խաչմերուկ» անվանումով, մինչդեռ նույնիսկ Արևմուտքից, որտեղ էլ մտահղացել են այդ վտանգավոր նախագիծը, զգուշացնում են դրա վտանգների մասին։ ՀՀ կառավարության, անցած տարվա հոկտեմբերին առաջարկած այդ նախագիծը մեկ սանտիմետր անգամ առաջ չի գնացել, բայց Փաշինյանն ու իր թիմը կախվել են դրանից՝ իրենց հետագա պաշտոնավարման փրկօղակ համարելով։ Փույթ չէ, որ այդ նախագիծը միայն աշխարհաքաղաքական մեկուսացում է բերում Հայաստանին։

Օրերս էլ այդ նախագիծը Փաշինյանը քննարկել է ԱՄՆ Կոնգրեսական պատվիրակության հետ՝ հանրապետական և դեմոկրատ սենատորների քմծիծաղի ուղեկցությամբ։

Փաշինյանն այդ նախագիծը հանկարծակի ներկայացրեց 2023 թ. հոկտեմբերին՝ առաջարկելով այն իրագործել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի միջև՝ ներգրավել հարևաններին և միջազգային գործընկերներին, և դրանով «վերականգնել համագործակցությունը տարածաշրջանում և խթանել փոխըմբռնումը ազգերի միջև»։

Նախագիծը ներկայացվել էր Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ, Glօbal Gateway ներդրումային համաժողովում, Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան ժողովում։ Արևմուտքի սկզբնական ոգևորությանը փոխարինեց անտարբերությունը, գիտակցելով, որ դա հեռանկար ունենալ չի կարող։

 

Նախագիծը ենթադրում է նոր ենթակառուցվածքներ ստեղծել և գոյություն ունեցողները բարելավել։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ճանապարհային ենթակառուցվածքների համար հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում։

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը դեմ են Հայաստանի գրեթե բոլոր հարևանները, այդ թվում՝ Իրանը, որը հասկանում է դրա արևմտյան ծագումն ու, բնականաբար, դրանից բխող հետևանքները։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, տարածաշրջանային կապերի ապաշրջափակման ուղղությամբ հետևողական աշխատանք տանելու փոխարեն առաջարկվում են տարրական տնտեսական հիմնավորում չունեցող նախագծեր։ Զուտ պոպուլիստական գաղափարներ։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ընդամենն Արևմուտքում հորինած մի արտահայտություն է։ Իսկ Արևմուտքը սպասում է, որ Ադրբեջանը կրկնապատկելու է էներգապաշարների մատակարարումը ԵՄ, շրջանցելով Ռուսաստանը։