Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՌԴ-ին երաշխիքներ են պետք Սև ծովում անվտանգության հարցում. դա կարող է լինել միայն Վաշինգտոնից Զելենսկուն տրված հրամանի արդյունքում. ԼավրովՀայաստանի անկախությունը պահպանելու միակ բանաձևը հայ-ռուսական ամուր եղբայրական հարաբերություններն են․ Մհեր ԱվետիսյանԲացահայտվել է Լճաշենում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ) Կինոաստղ Ջուդ Լոուն՝ Պուտինի կերպարում. հրապարակվել են առաջին կադրերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնըՀայտնի է՝ որ պետություններն են ամենաշատը ռուսական օղի գնում Դերասանուհի Էլեն Ասատրյանը Women's Club նախագծում է Առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի. Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետինԻլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների «բանակ» ստեղծել Տնտեսական աղետի ստարտը․ Հրայր ԿամենդատյանՀութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Իմ լավագույն ընկերը «Բարսելոնա»-ում Լամին Յամալն է․ Ռաֆինյա Գազ չի լինելու Արցախի բռնազավթումով Ադրբեջանը 30 տոկոսով ավելացրեց իր ջրային ռեսուրսները. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի պարագլուխները կանգնելու´ են հայ ժողովրդի դատի առաջ. Դավիթ ՍարգսյանՄենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Իրանի ԱԳ նախարար Ո՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները
Հասարակություն

Յունիբանկը թողարկել է 9․75% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր, համապատասխանաբար, 9.75%  և 5% տարեկան եկամտաբերությամբ:  Դրամային պարտատոմսերի թողարկման  ծավալը  կազմում է 2 մլրդ ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝  5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Պարտատոմսերը  կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում  կամ մասնաճյուղերում: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 09.09.2024թ.: Տեղաբաշխման և ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում՝  AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
 
Ծրագրային ազդագիրը  (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում: