Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը․ Արտակ ԶաքարյանOzon-ը Հայաստանում մեկնարկում է Չինաստանից ապրանքների վաճառքըԴեսպանատներ դիմելիս մարդիկ արհեստական բանկային շարժ են ցույց տալիս, դա ո՞նց հայտարարագրեն«Դեպի Եվրատեսիլ 2025» համերգի մասնակիցների հույզերն ու հետաքրքիր դրվագները Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ Հայհիդրոմետի տնօրենը սաստիկ ցրտերի մասին է զգուշացնում «Դրա մասին խոսք լինել չի կարող». Լավրով Փաշինյանը մենակ է, նրա հետևում հայկական ուժ չկա․ Ավետիք Չալաբյան Մարտի 3-ին կկայանա Հայ Գործարար 2025 միջոցառումը Ինքնաբուխ պայքարը քիչ է, քաղաքական ծրագիր է պետք․ Արմեն Մանվելյան «ՀայաՔվեի» կրթական հարթակը առաջարկում է արտաքին եւ անվտանգության քաղաքականության, հանրային կառավարման եւ քաղաքատնտեսության թեմաներով երկամսյա անվճար դասընթաՀայ և ռուս ժողովուրդները հոգևոր եղբայրներ են․ Մհեր Ավետիսյան Աբխազիայում կստեղծվի օպերատիվ խումբ՝ պարզելու հայկական սփյուռքի դեմ սպառնալիքների հանգամանքներն ու փաստերը․ ԶԼՄ Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 74,9 դոլար Ո՞վ է երգիչ ՊԱՐԳ-ը․ ի՞նչ ճանապարհ է անցել նա ՀՀ-ն իրեն թշնամացրեց ՌԴ-ի հետ, դա անհետևանք չի մնա․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Յուրի Սաքունցը դարձել է աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի GBC վարկածով Իրանը մնում է Մերձավոր Արևելքում անկայունության միակ աղբյուրը. Ռուբիո Ինդոնեզիան ակտիվորեն զարգացնում է արևային էներգետիկան Վերջին 3 օրում գրանցվել է 33 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Քաղաքականություն

Ռուսաստանը մտահոգված է ԵՄ դիտորդական առաքելությունից

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե Ռուսաստանը մտահոգված է, որ ԵՄ առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին կարող է մշտական ​​դառնալ Հայաստանի հավանությամբ։ Նրա խոսքով, հիմքեր կան նաև ենթադրելու, որ արևմտյան երկրները Հայաստանում ԵՄ առաքելության ընթացքում հետախուզական տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարևան բոլոր պետությունների վերաբերյալ։

«Մենք նաև մտահոգված ենք, որ Երևանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլ սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական»,- ասել է նա։

Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ մտահոգություն է հայտնում ԵՄ դիտորդական առաքելության կապակցությամբ։ 2022 թ. նոյեմբերին առաջին անգամ Հայաստան եկան ԵՄ դիտորդներ Վրաստանում գործող առաքելությունից, իսկ արդեն 2023 թ. հունվարից ԵՄ առաքելությունը ծավալվել է Հայաստանում։ Հընթացս այն զգալի ընդլայնվել է՝ հասնելով գրեթե 209 դիտորդի։

Նաև Հայաստանի գործող իշխանություններն են օրենսդրական փոփոխություններ ընդունել՝ առաքելությանը դիվանագիտական լուրջ կարգավիճակ ընձեռելով։ Մոսկվան բազմիցս է հայտնել իր մտահոգությունները, հատկապես, երբ առաքելությանը միացավ մեկ դիտորդ Կանադայից։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, այդկերպ, առաքելությունը վերածվել է ՆԱՏՕ-ի ստորաբաժանման։

Դիտորդների հետ կապված խնդիրներ են տեսնում նաև Թեհրանում, թեպետ վերջին շրջանում իրանական կողմը սկսել է չափազանց մեղմ արտահայտվել։ Հայաստանի իշխանությունները պատճառաբանում են, որ ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի արդյունավետ է, քան ՀԱՊԿ-ն և ՌԴ ներկայությունը, իսկ դիտորդների ժամանումից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ոտնձգություններ չեն կատարվել․ Ամեն դեպքում, ԵՄ դիտորդական առաքելության հրավիրումն այն լրջագույն գործոններից է, որ բացասաբար է ազդում ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա։

Ամալյա Բաղդասարյան