Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որն է Թրամփի օրոք ԱՄՆ-ի «ոսկե դարի» միակ պայմանը․ The Economist ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջ2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան ԱվինյանԻնձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Յոլա ենք գնում. ոսկու վաճառքը նվազել է հարկերի ավելացմամբ (տեսանյութ)Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Արարատում բախվել են «Toyota»-ն և ՊՆ-ի «KamAZ»-ը. կան տուժածներ «Բորուսիայի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ (տեսանյութ) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության. Աննա ԿոստանյանՆացիստական Բաքուն հայ ժողովրդին է անվանում «ֆաշիստ»‎․ Մենուա Սողոմոնյան ՀՀ կառավարությունն անտեսեց գյուղատնտեսության զարգացման առաջարկը․ «Հայաստանը ես եմ» Մենք չէինք կարող մեզ թույլ տալ պարտվել 1:3 հաշվով. հանդիպումը դիտարժան ստացվեց բոլորի համար. Ռաֆինյա ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Քաղաքականություն

Արկածախնդրության հետևանքներն ու «ինքնիշխանության» քպական պատկերացումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն ամենևին գաղտնիք չէ, որ Փաշինյանն իր նախատեսած այս կամ այն քայլաշար անոնսում է որևէ «կարկառուն» քպականի շուրթերով։ Ավելին, նույն «կարկառունները» երբեմն հանդես են գալիս իրական մտադրությունների, նպատակների «բացահայտող»: Կամա թե ակամա, այլ հարց է: Նախօրեին էլ, ահա, քպական մի նման «խոսափող» հնարավորինս պարզունակ տեքստով հրապարակեց Հայաստանի «միջանցքայնացման», իսկ եթե դա տեղի ունենա, նաև պետականության անխուսափելի կորստի «ճանապարհային քարտեզը»։ Ո՞րն է դրա բովանդակությունը, որը, ամենայն հավանականությամբ, ՔՊ մերձավորներին ներկայացրել է Փաշինյանը, իսկ հիմա, նրա հանձնարարությամբ, դա հանրայնացնում է կարկառուններից մեկը։ Լավ, որպեսզի շատ միագիծ չլինի, չբացառենք վարկածը, որ Փաշինյանը ներկայացրել է քպականներին, նրանցից մեկն էլ այդ ամենը «ջրի երես» է հանել, կամ, այլ կերպ ասած բլթացրել է:

Չնայած այստեղ էլ պիտի նշենք, որ քպականները նույնիսկ ջուր չեն խմում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության... Լավ, վերադառնանք «կարկառունին»՝ հավելելով, որ այս անգամ նա աշխարհաքաղաքական «բացահայտումներ» էլ է արել: Հիմնական «գիծն» այն է, որ ԱՄՆ-ն այստեղ ունի կենսական շահեր, որոնք պետք է սպասարկվեն։ Խոսքը, մասնավորապես, դեպի Կենտրոնական Ասիա «միջանցքի» մասին է, որը պիտի ստանա Թուրքիան, և որը պիտի դուրս լինի Ռուսաստանի վերահսկողությունից։ Հասկանալի է, խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որում շահագրգռված են Ադրբեջանը, Թուրքիան և, ըստ քպականի, ԱՄՆ-ն: Իսկ մեծ հաշվով, ԱՄՆ-ի համար առանցքայինն այն է, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավկովկասյան տարածաշրջանից, կոնկրետ՝ Հայաստանից։ Սա այն «փառահեղ» ծրագիրն է, որի փուլ առ փուլ իրականացմանը ձգտում են, կրկնենք, Թուրքիան, Ադրբեջանը, Փաշինյանի կառավարությունը՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ, և որի մասին ահազանգում, զգուշացնում, հայտարարում էին իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող վերլուծաբանները, իրապես ընդդիմադիր գործիչները։

Ի՞նչ խնդիր(ներ) կա այս «միջանցքի» հետ կապված։ Բնականաբար, այն շատերին է հետաքրքրում (գոնե երեք կողմի նշեցինք, մյուսները՝ ածանցյալ), սակայն չի բխում Հայաստանի շահերից, քանզի նախ՝ հանգեցնելու է երկրի «միջանցքայնացման», այն դնելու է թյուրքական ահռելի ազդեցության տակ (մեղմ ասած)՝ դրանից բխող հետևանքներով։ Ավելին, այն հանգեցնելու է Հայաստանի սուվերեն տարածքի՝ «միջանցքի» տակ դրված մասի օտարման (անեքսիայի) ապա և՝ ինքնիշխանության կորստի։ Եթե հաշվի առնենք, որ «միջանցք» ասելով՝ առաջին հերթին դիտարկվում է Սյունիքը, ապա Հայաստանը զրկվելու է Իրանի հետ ցամաքային կապից ու ճանապարհներից, կորցնելու է երկրի տնտեսության համար առանցքային մոլիբդենային հանքավայրերը (մեր «նավթը») ու, առհասարակ, վերածվելու է թյուրքական աշխարհի բեռնափոխադրումներն ու անցուդարձն սպասարկող, անհեռանկար ու ապագայազուրկ տարածքի։ Այստեղ առանձնահատուկ պետք է նշել, որ փաստացի, ըստ քպականի, ստացվում է, որ Ռուսաստանը դեմ է այդ միջանցքին առնվազն այն տեսքով, ինչ պատկերացնում են ԱՄՆ-ը, Թուրքիան ու Ադրբեջանը: Եվ հիմա հարկավոր է Ռուսաստանին մեկուսացնել տարածաշրջանից՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Իրանի հետ կապված՝ առանձին քննարկելի թեմա ...

Հատկանշական է, որ Փաշինյանը, իր կարկառունի միջոցով բարձրաձայնելով ուրվագծված հեռանկարով ծրագրի մասին, առաջ է հրում բացարձակապես մանիպուլ յատիվ «թեզեր», թե՝ ռուսական գազից հրաժարվելով՝ Հայաստանը կդառնա ինքնիշխան... Սա, իհարկե, տրամաբանության նկատմամբ դաժան ոտնձգություն է։ Անմիջապես հարց է ծագում, թե ռուսական ամեն ինչից «մոլոքոր» ընկնող Փաշինյանն ու յուր օլիգարխներն այդ ինչո՞ւ միանգամից չեն հրաժարվում բազմամիլիարդանոց ռեէքսպորտից, և մեկեն չեն ինքնիշխանանում։ Կամ ի՞նչ է նշանակում՝ ռուսական գազից կհրաժարվենք ու կդառնանք ինքնիշխան։ Գուցե միանգամից ԱԷԿ-ն էլ անջատե՞նք (նման պրոյեկտ էլ է գործարկված կամ ցրցամված) ու ինքնիշխանաբար նստենք վառարանների մոտ՝ հպարտ ու աթարաբույր։ Էհ, Եվրոպայի նման թանկուկրակ գներով գազը գնեք, ու ինքնիշխանվեք, ո՞վ է խանգարում։ Հա, Ռուսաստա՞նը:

Դե, դե... Մանիպուլ յատիվ է նաև քպական այն «կուտը», թե Իրանից գազ կգնենք։ Կգնեք, ինչպես չէ, Վաշինգտոնն էլ սուսուփուս նայելու է, թե իր դրածոներն ինչպես են Իրանից գազ գնում։ Հա, ասում են, թե ադրբեջանական գազ կգնենք։ Հասանք տեղ: Սա ասում են ներկայացուցիչներն այն իշխանության, որն էներգակիրների գնումը փոխպայմանավորում է անկախության հետ։ Այսինքն, ռուսական գազից հրաժարվելով, իբր, անկախանում են, իսկ ադրբեջանական գազով… գազ տված բացարձակ ինքնիշխան ենք դառնալու: Հիշո՞ւմ եք, մի տխրահռչակ նիկոլական «քաղաքագետ» ասում էր՝ «ավելի լավ է՝ թուրքի շուն լինել»։ Դե, կարծես այդ տրամաբանության ուղեծրում է. Ռուսաստանի գազից, 60-70 տոկոսանոց առևտրաշրջանառությունից հրաժարվենք, դառնանք ադրբեջանա-թուրքական «անկախ»:

Ահա, թե ինչի է ձգտում Նիկոլ Փաշինյանը: Այո, մեր տարածաշրջանը աշխարհաքաղաքական լուրջ շահերի բախման կետ է դարձել (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան)։ Եվ նման պայմաններում, օրինակ՝ թշնամի Ալիևը ձգտում է հնարավորինս առավելագույնը քաղել՝ խաղալով նաև հակասությունների վրա (Չինաստան, ԱՄՆ)։ Իսկ Հայաստանը, Փաշինյանի ձեռամբ, Հայաստանը որոշել է մատաղ անել ամերիկաթուրքական «միջանցքային» շահերին։ Նա դրա անունը դրել է «խաղաղության խաչմերուկ», բայց գործնականում երկիրը մտցնելու է խաչաձև կրակի տակ՝ թողնելով արկածախնդրության փլատակներ։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում