Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՌԴ-ին երաշխիքներ են պետք Սև ծովում անվտանգության հարցում. դա կարող է լինել միայն Վաշինգտոնից Զելենսկուն տրված հրամանի արդյունքում. ԼավրովՀայաստանի անկախությունը պահպանելու միակ բանաձևը հայ-ռուսական ամուր եղբայրական հարաբերություններն են․ Մհեր ԱվետիսյանԲացահայտվել է Լճաշենում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ) Կինոաստղ Ջուդ Լոուն՝ Պուտինի կերպարում. հրապարակվել են առաջին կադրերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնըՀայտնի է՝ որ պետություններն են ամենաշատը ռուսական օղի գնում Դերասանուհի Էլեն Ասատրյանը Women's Club նախագծում է Առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի. Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետինԻլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների «բանակ» ստեղծել Տնտեսական աղետի ստարտը․ Հրայր ԿամենդատյանՀութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Իմ լավագույն ընկերը «Բարսելոնա»-ում Լամին Յամալն է․ Ռաֆինյա Գազ չի լինելու Արցախի բռնազավթումով Ադրբեջանը 30 տոկոսով ավելացրեց իր ջրային ռեսուրսները. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի պարագլուխները կանգնելու´ են հայ ժողովրդի դատի առաջ. Դավիթ ՍարգսյանՄենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Իրանի ԱԳ նախարար Ո՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները
Հասարակություն

Արմավիրի մարզում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել (լուսանկարներ)

Արմավիրի մարզում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել։ Ծրագիրը Զարգացման լիդերների ֆորումի ևս մեկ հաղթող է, որն անցկացվել է 2023 թվականի դեկտեմբերին` Գյումրիում, Զարգացման ազգային գիտահետազոտական ​​ինստիտուտի և МИР հիմնադրամի աջակցությամբ:

Հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Զարգացման ազգային գիտահետազոտական ​​ինստիտուտին Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և կրթական կապերի ամրապնդմանն ուղղված մարդասիրական ծրագրերին աջակցելու համար և հույս է հայտնել հետագա համագործակցության վերաբերյալ։

Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանն իր հերթին շնորհավորել է բնակավայրի բնակիչներին։

Լուկաշին համայնքի ղեկավար Գևորգ Զեյնալյանը նույնպես նկատել է ծրագրի մեծ նշանակությունը տեղի բնակչության համար։

«Վստահ եմ, որ «Նոր գույներ» կենտրոնը կդառնա մատաղ սերնդի մշակութային փոխգործակցության և կրթական գործունեության առանցքային օղակը՝ նպաստելով Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև փոխըմբռնմանը, հարգանքին և բարեկամությանը»,-իր խոսքում նշել է Զեյնալյանը:

Կենտրոնում երեխաները կզբաղվեն ստեղծագործական աշխատանքով, կծանոթանան պատմությանն ու գրականությանը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։