Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀԱՄԱՍ-ը բաց է բոլոր պատանդներին ազատելու բանակցությունների համար՝ 5 տարով հրադադարի դիմաց. AFPՕմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ ՊեսկովԱրամ Ա֊ն մասնակցել են Հռոմի պապի վերջին հրաժեշտին և հուղարկավորությանը Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներինԱյսօր լրացավ վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան երրորդ տարելիցը«Մտածում էի, որ հեռվում խաղաղությունս կգտնեմ, բայց չգտա մինչև վերադառնալս». Մարջան ԱվետիսյանՁերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ Գերասիմովը Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասինՀզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում «Նույն ցեղասպան հրեշների ժառանգները նոր արյունալի արշավ են սկսել Արցախում եւ Հայաստանում». Ավետիք ՉալաբյանՄենք հնարավորություն ունենք նվաճելու երեք տիտղոս, և դա մեր նպատակն է․ Ֆլիկ Այսօր էլ «Նեմեuիuը» շարունակվում է. Չալաբյան Ներքին Խոտանան գյուղը եւս ունեցավ իր նոր վարչական շենքը Արդյունաբերության ծավալը 20 %-ով նվազել է. Հրայր Կամենդատյան«Նեմեսիս» գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդն ավելի քան արդիական է. Չալաբյան Մհեր Ավետիսյանը խնդրանքով դիմել է հասարակությանը
Քաղաքականություն

Հայաստանը հազիվ սկսել է աշխատել ԱՄՆ հանրապետականների հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն օրերս ներկա է գտնվել Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կայացած ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին, որի ընթացքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմկերպվել են քննարկումներ՝ ԱՄՆ նախկին վարչակազմի պաշտոնյաների, կոնգրեսականների, ուղեղային կենտրոնների և արտաքին քաղաքականության փորձագետների մասնակցությամբ։ Ինչպես հայտնում են դեսպանությունից՝ ներկայացվել են Հանրապետական կուսակցության արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունները:

Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի՝ Դոնալդ Թրամփի և փոխնախագահի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի թեկնածությունները: Ավանդաբար հայկական կողմն ակտիվ աշխատել է միայն դեմոկրատական կուսակցության հետ։

ԱՄՆ-ում ամենամեծ և կազմակերպված համայնքը Կալիֆոռնիայում է, իսկ ամենամեծ նահանգը միշտ է եղել դեմոկրատների իշխանության ներքո։ Այսօր, երբ Ջո Բայդենի վերընտրությունը վտանգի տակ է, իսկ Դոնալդ Թրամփը մեծ հավանականությամբ կընտրվի նախագահ, օրվա հրամայական է դառնում հանրապետականների հետ աշխատանքը։ Արդյոք ուշացե՞լ է Հայաստանն այս հարցում։ Թերևս, այո, սակայն հարկավոր է հենց այսօր էլ սկսել հանրապետականների հետ օրնիբուն աշխատանքը՝ ՀՀ համար օրախնդիր հարցերում։ 

Մարինե Կիրակոսյան