Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՌԴ-ին երաշխիքներ են պետք Սև ծովում անվտանգության հարցում. դա կարող է լինել միայն Վաշինգտոնից Զելենսկուն տրված հրամանի արդյունքում. ԼավրովՀայաստանի անկախությունը պահպանելու միակ բանաձևը հայ-ռուսական ամուր եղբայրական հարաբերություններն են․ Մհեր ԱվետիսյանԲացահայտվել է Լճաշենում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ) Կինոաստղ Ջուդ Լոուն՝ Պուտինի կերպարում. հրապարակվել են առաջին կադրերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնըՀայտնի է՝ որ պետություններն են ամենաշատը ռուսական օղի գնում Դերասանուհի Էլեն Ասատրյանը Women's Club նախագծում է Առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի. Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետինԻլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների «բանակ» ստեղծել Տնտեսական աղետի ստարտը․ Հրայր ԿամենդատյանՀութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Իմ լավագույն ընկերը «Բարսելոնա»-ում Լամին Յամալն է․ Ռաֆինյա Գազ չի լինելու Արցախի բռնազավթումով Ադրբեջանը 30 տոկոսով ավելացրեց իր ջրային ռեսուրսները. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի պարագլուխները կանգնելու´ են հայ ժողովրդի դատի առաջ. Դավիթ ՍարգսյանՄենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Իրանի ԱԳ նախարար Ո՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները
Քաղաքականություն

ՌԴ-ում առաջարկվող խստացումները կազդեն նաև հայերի վրա

Ռուսաստանի քննչական կոմիտեն միգրացիոն օրենսդրությունը խստացնելու առաջարկներ է ուղարկել Պետդումա։ Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել քաղաքացիություն չտրամադրելու հիմքերը, ծանրացուցիչ հանգամանք դարձնել Ռուսաստանում ապօրինի գտնվող օտարերկրացիների կողմից հանցագործության կատարումը։ Քննչական կոմիտեն նաև միջոցներ է մշակում ներգաղթյալների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին հայտնել է, որ ներգաղթի վերահսկողության կարգավորումների ուղղությամբ ներկայումս Պետդումայում 25 օրինագծեր կան։

Հաջորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկվելու է անօրինական միգրանտներին արտաքսելու ռեժիմի մասին օրինագիծը։ Թեև Ռուսաստանում հայտարարում են, թե միգրացիոն կանոնները կտրուկ խստացվում են «Կրոկուս սիթի» համերգասրահում անցած մարտին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, բայց, ըստ վերլուծաբանների, Մոսկվան վաղուց էր խստացումներ ծրագրում՝ հաշվի առնելով Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները։ Ռուսաստանը ռազմաճակատ նորակոչիկներ ուղարկելու խնդիր ունի։

Օրեր առաջ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ասել էր, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած միգրանտներից ավելի քան 30 հազարը վերցված են հաշվառման, և արդեն շուրջ 10 հազարն ուղարկվել են «հատուկ ռազմական գործողության» գոտի։

Միգրանտների նկատմամբ խստացումներն ազդելու են նաև ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող հայաստանցիների վրա, ինչն էլ շղթայական ռեկացիայով տնտեսական բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Հատկապես, որ վիճակագրական կոմիտեի տվյալներով, տրանսֆերտները սկսել են նվազել:

Սոնա Մուրադյան