Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրավական արդարության հաստատում.«Հայաստանը ես եմ» նախաձեռնության 18-րդ առաջարկ-պահանջը Մեզ անվերջ շեղում են իրական օրակարգից. Պողոս ՍտամբուլյանՖաշիստ Ալիևը Հայաստանին է մեղադրում ֆաշիզմի համար. Մենուա Սողոմոնյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել Արևային մարտկոցների արդյունավետությունը հասել է նոր մակարդակի. նոր Trina Solar մոդուլների համար այն գերազանցել է 25 %-ը Դիվերսիֆիկացո՞ւմ, թե՞ շրջադարձ. Ի՞նչ է նշանակում ՀՀ-ԱՄՆ մերձեցումըԿապանի շախմատի առաջնության հաղթող Ալեքսի մշտական հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էՈւկրաինայի կործանումը սկսվեց «Ուկրաինան Եվրոպա է» քաղաքական կողմնորոշմամբ. Մհեր ԱվետիսյանԲուհական համակարգում աղետ է, ինչը հատուկ է արվում․ Արմեն Մանվելյան Այս վարչախումբը դռները բացել է Ադրբեջանի առաջ. Ավետիք ՉալաբյանԿառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ» Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ» «Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» «Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ» Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ» Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից
Տնտեսություն

Տնտեսական աճի նոր դարաշրջան. Հայաստանում միջազգային խոշոր համաժողով է կայանալու

Past.am-ը գրում է.

Երևանում օգոստոսի 8-ին կայանալու է «ԲՐԻՔՍ-ի և ՇՀԿ-ի հետ ԵԱՏՄ-ի և Հայաստանի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը, որին մասնակցելու են միջազգային փորձագետներ աշխարհի ավելի քան 10 երկրներից։

Համաժողովը կայանալու է Ռուս-հայկական համալսարանում։ 
Մասնակից փորձագետներից ոչ բոլորի անուններն է հայտնի։ Հայաստանում նախագծերի համար միջազգային ներդրումների ներգրավման հարցով վարպետության դասին հանդես կգա VMS վենչուրային ստուդիայի բիզնեսի զարգացման հարցերով խորհրդական Հասսան Ջաբարթին, որը հատուկ այդ նպատակով ժամանելու է Սաուդյան Արաբիայից։ 

VMS-ը (Value Makers Studio) առաջատար վենչուրային ստուդիա է Սաուդյան Արաբիայից, որը մասնագիտացած է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հավակնոտ ձեռնարկատերերի զարգացման, աջակցության և ներդրումների գործում։ Նշելով համաժողովի կարևորությունը՝ Հասսան Ջաբարթին ասել է. «Օտգագործելով Հայաստանի յուրահատուկ առավելությունները, գործակցելով տարածաշրջանային տնտեսական միավորների հետ՝ մենք կարող ենք անդրսահմանային ներդրումների և աճի նոր դարաշրջան բացել»։ 

Համաժողովին մասնակցելու են նաև առաջատար կազմակերպություններ, ընկերություններ ԲՐԻՔՍ-ի երկրներից, հատկապես Ռուսաստանից և Չինաստանից։