Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրավական արդարության հաստատում.«Հայաստանը ես եմ» նախաձեռնության 18-րդ առաջարկ-պահանջը Մեզ անվերջ շեղում են իրական օրակարգից. Պողոս ՍտամբուլյանՖաշիստ Ալիևը Հայաստանին է մեղադրում ֆաշիզմի համար. Մենուա Սողոմոնյան«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել Արևային մարտկոցների արդյունավետությունը հասել է նոր մակարդակի. նոր Trina Solar մոդուլների համար այն գերազանցել է 25 %-ը Դիվերսիֆիկացո՞ւմ, թե՞ շրջադարձ. Ի՞նչ է նշանակում ՀՀ-ԱՄՆ մերձեցումըԿապանի շախմատի առաջնության հաղթող Ալեքսի մշտական հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էՈւկրաինայի կործանումը սկսվեց «Ուկրաինան Եվրոպա է» քաղաքական կողմնորոշմամբ. Մհեր ԱվետիսյանԲուհական համակարգում աղետ է, ինչը հատուկ է արվում․ Արմեն Մանվելյան Այս վարչախումբը դռները բացել է Ադրբեջանի առաջ. Ավետիք ՉալաբյանԿառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ» Արկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ» «Սա ոչ թե բալանսավորված, այլ ճնշումներին արձագանքելու ռեակցիոն արտաքին քաղաքականություն է, որը կապ չունի մեր ազգային, պետական շահերի հետ». «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» «Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ» Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ» Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» ԵՀ-ն պատժամիջոցներ է սահմանելու Բելառուսի դեմ Իսրայելը կշարունակի զորքերի դուրսբերումը Լիբանանից
Քաղաքականություն

Հարկավոր է հարկային ու բանկային ամինիստիա, միայն Երևանում բնակվողների 25 տոկոսը չունի որևէ սեփականություն կամ սեփականությունը գրավադրված է բանկերում․ Արշակ Կարապետյան

Հայաստանի բանկային համակարգն ամենակայացած համակարգերից մեկն է Հայաստանում։

2023 թվականի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 230 մլրդ ՀՀ դրամ, ինչը 32.5 մլրդ ՀՀ դրամով, կամ 12 %-ով պակաս է, քան 2022 թվականի ընթացքում գրանցած արդյունքը։ Բացի 2 բանկից, մնացած 16 բանկերը նշված ժամանակաշրջանում գրանցել են շահույթ: Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 63 մլրդ ՀՀ դրամ։ Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2023 թվականի ընթացքում աճել է 21 %-ով։ 2023 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 5.036 մլրդ ՀՀ դրամի և կազմում է ընդհանուր ակտիվների 55 %-ը։

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 83 մլրդ ՀՀ դրամ, ինչը 13 մլրդ ՀՀ դրամով կամ 19 %-ով ավել է, քան 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում գրանցած արդյունքը։ Բոլոր 18 բանկերը նշված ժամանակաշրջանում գրանցել են շահույթ։

Միևնույն ժամանակ, բանկերի գերշահույթների, բարձր տոկոսադրույքների և հանրության՝ վարկերից կախված լինելու պայմաններում զգալի խնդիրներ են առաջանում, ինչը կարգավորելու համար մի շարք փորձառու և մտահոգ անձինք բանկային ամնիստիա հայտարարելու առաջարկ են անում։

Հայաստանում առկա աշխատավարձերը, հանրության եկամուտները բավական ցածր են, մարդիկ չեն կարողանում լավ ապրել՝ առանց վարկերի տակ ընկնելու։ Իսկ նման պայմաններում կորցնում են իրենց սեփականությունը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, ամսական մոտ 200 հազարական դրամ ստացող փոքր ընտանիքը բարդություններ ունի իր կարիքները հոգալու հարցում։ Աստված չանի, ընտանիքում մեկն էլ հիվանդանա, ծախսերը կարող են գերազանցել 600-700 հազար դրամը։

«Մարդը ստիպված բանկից վարկ է վերցնում, չի կարողանում փակել։ Ստիպված մեկ ուրիշ բանկից է վարկ վերցնում և հայտնվում տեղապտույտի մեջ։ Եվ մեր ժողովրդի մեծամասնությունը հայտնվում է վարկի տակ՝ գրավադրելով իր սեփականությունը»,- նշում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա տվյալներով, միայն Երևանում բնակվողների 25 տոկոսը չունի որևէ սեփականություն կամ սեփականությունը գրավադրված է։ 2027 թ. այդ ցուցանիշը կարող է հասնել 50 տոկոսի, իսկ 2030 թվականին՝ արդեն 90 տոկոսի։

Նման պայմաններում մտահոգիչ են հայաստանյան որոշ բանկերի վաճառքի, միջազգային կոնսորցիումների սեփականությունը դառնալու տեղեկությունները։ Չի բացառվում, որ գնորդների մեջ թուրքական կամ ադրբեջանական կապիտալով ընկերություններ լինեն, որոնք գրավների միջոցով յուրացնում են ՀՀ քաղաքացիների հողն ու տունը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հարկային ու բանկային ամինիստիա է առաջարկում, խաղի նոր կանոնների մշակում, որոնք թույլ չեն տա արտաքին խնդիրներ հարուցել ՀՀ ֆինանսական համակարգի համար։