Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան տարեդարձն է Նոր նշաձող` քաղաքաշինության ոլորտում, կյանքի նոր որակ՝ բնակիչների համարԿաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում Անցյալին, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է եղել, Ռոբերտ Քոչարյանն ընտրեց նայել մի անկյան տակ, որը ցավոք ավելի ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը. Միքայել ԳրիգորյանՀՀ բնակչության կեսից ավելին աղքատ է համարվում․ Նաիրի ՍարգսյանԱմեն հայի ամոթն է Փաշինյանի քաղաքական գոյությունը. Նաիրի ՍարգսյանՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանում Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման, աղքատացումը բերում է արտագաղթի, արտագաղթն էլ իր հետ բերում է երկրի դատարկման․ Նաիրի Սարգսյան Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար «ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ, երգահան Տիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսըՀույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմ համախոհների և ընկերների հետ ծաղիկներ խոնարհեցինք Երևանի Պասկևիչի կիսանդրու մոտ․ Մհեր Ավետիսյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձի Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում ՀՀ-ն պետք է ճիշտ գնահատի տարածաշրջանային բալանսը. Մենուա Սողոմոնյան ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են՝ ինչու է Լավրովն այցելում Հայաստան Չինական ինվերտորները կարող են բացասաբար ազդել էլեկտրացանցերի աշխատանքի վրա Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է
Աշխարհ

Մերձավոր Արևելքը համապարփակ պատերազմի շեմին է. ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ են արել կանխել հակամարտության ընդլայնումը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն արտահերթ նիստում կոչ են արել միջազգային հանրությանը ջանքեր գործադրել և ճնշում կիրառել հակամարտող կողմերի վրա՝ կանխելու Մերձավոր Արևելքում հակամարտության՝ տարածաշրջանային մեծ պատերազմի վերածումը, գրում է dw.com-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է իսրայելական բանակի հարձակումը Բեյրութի վրա և Թեհրանում արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը։

«Հարավային Բեյրութում և Թեհրանում հարձակումները վկայում են վտանգավոր էսկալացիայի մասին այն ժամանակ, երբ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Գազայում հրադադարի հաստատմանը և իսրայելա-լիբանանյան սահմանին հանգստություն հաստատելուն», - չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին, ասել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը կոչ է արել շահագրգիռ կողմերին «եռանդուն աշխատել տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ՝ երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար բոլորի համար»։

ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Միցուկո Շինոն նիստում կոչ է արել միջազգային ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում խոշոր ռազմական հակամարտությունը կանխելու համար:

«Մենք մտավախություն ունենք, որ տարածաշրջանը գտնվում է համապարփակ պատերազմի շեմին», - ասոլ է նա:

Իր հերթին ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը կարծում է, որ Գազայում հրադադարի հասնելու անկարողությունն է լարվածության սրման պատճառը։ Ավելի մեծ ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելի շատ ճնշում գործադրեն և ավելի եռանդուն աշխատեն Գազայում պատերազմի կրակը մարելու համար, ասել է նա։

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հանգստության և զսպվածության կոչ է արել՝ կրկնելով Գազայում կրակը անհապաղ դադարեցնելու իր կոչը։

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է վերականգնեն իրենց հանձնառությունը խաղաղության գործընթացին, որը կհանգեցնի երկու պետությունների ստեղծմանը՝ ապահով Իսրայելով և ինքնիշխան Պաղեստին պետությունով, ասել է նա:

«Խաղաղության ճանապարհը պետք է լինի դիվանագիտական բանակցությունների միջոցով: Երկարաժամկետ խաղաղությունը չի գա ռումբերից և փամփուշտներից», - ասել է Վուդվորդը:

Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և այլք դատապարտել են Հանիեի սպանությունը, որը ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը «ահաբեկչական գործողություն» է որակել։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու խոսքերով՝ այս սպանությունը «լուրջ հարված է հասցնում նախ և առաջ Համասի և Իսրայելի միջնորդական բանակցություններին՝ ուղղված Գազայում հրադադարի հաստատմանը»։

«Հայտնի քաղաքական և ռազմական գործիչների նպատակային սպանությունների արատավոր պրակտիկան Մերձավոր Արևելքը դնում է տարածաշրջանային պատերազմի շեմին», - նշել է նա։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան բարձրացրել են տարածաշրջանում ապակայունացնող դերակատարներին Իրանի աջակցության վերաբերյալ հարցը: ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը կոչ է արել Անվտանգության խորհրդի անդամներին, որոնք ազդեցություն ունեն Իրանի վրա, «ուժեղացնել ճնշումը նրա վրա՝ դադարեցնելու Իսրայելի դեմ կոնֆլիկտի սրումը »:


ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Թեհրանը մշտապես ցուցաբերել է առավելագույն զսպվածություն, սակայն իրեն վերապահում է վճռական պատասխան տալու իրավունքը: Նա Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելին և պատժել պատժամիջոցներով։

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Միլլերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իրանին տարածաշրջանային ահաբեկչությանը աջակցելու համար և ուժեղացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է չորեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանում։ ՀԱՄԱՍ-ը դրա համար մեղադրել է Իսրայելին։ Իսրայելը չի ստանձնել նրա սպանության պատասխանատվությունը։