Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Ակնհայտ է, որ վարչախմբի հոգևարքը խորանում է, այն անցել է բացարձակ ապօրինի գործողությունների, որի համար անխուսափելի պատիժ է կրելու. Ավետիք ՉալաբյանՏոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Մայր Աթոռը հայտարարություն է տարածելԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»«Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ․ Արտակ ԶաքարյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկելՅուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումԻրանի դեսպանը՝ Ադրբեջանի, Սյունիքին սպառնացող վտանգների մասին Թրամփը դեմ է Իրանի գերագույն առաջնորդի uպանությանը
Քաղաքականություն

Քննիչ հանձնաժողովի զեկույցը գրեթե պատրաստ է. մեղավոր են կարգել զինվորականներին

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը գրեթե ավարտել է զեկույցը, որն այժմ ավարտական փուլի է բերվում, որից հետո մեծ շուքով ներկայացնելու են հանրությանը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, զեկույցն 90 տոկոսով ավարտված վիճակում է: «Դա նշանակում է մեծ ծավալի աշխատանք, որովհետև 1,5 տարի մենք աշխատեցինք, և դրա զգալի մասը տվյալ նստաշրջանի աշխատանքի մեջ է ներառված եղել»,- ասել է Քոչարյանը։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովն ամեն ինչ արել է, որպեսզի 44-օրյա պատերազմում կրած պարտության գլխավոր մեղավոր կարգեն բարձրագույն զինվորականությանը։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո գրեթե բոլոր փորձագետները նշում էին, որ Նիկոլ Փաշինյանին քավության նոխազներ են հարկավոր՝ մեղադրանքի սլանքներն իր վրայից հեռացնելու համար։ Ամենահարմար թեկնածուն հայ զինվորականությունն էր, որին էլ վերջին երկու տարում գումարվել է Ռուսաստանը։ Ըստ այդմ, հանձնաժողովն ամեն ջանք գործադրել է, որ պարտության մեղքը բարդի զինվորականության, ռուսական պաշտոնական շրջանակների վրա։ Մասնավորապես, զեկույցում կարմիր թելով անցնելու է այն իշխանական կեղծ նարատիվը, թե որոշ բարձրաստիճան զինվորականներ ՌԴ հատուկ ծառայությունների դրդմամբ Հայաստանը տարել են պարտության։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, զեկույցը ներկայացնելուց հետո չի բացառվում որոշ քրեական գործերի հարուցումը, մի քանի գեներալների էլ հրապարակավ պախարակման են ենթարկելու։

Փաշինյանի համար պատասխանատվությունից խուսափելն իդեա-ֆիքս է դարձել, իսկ հանձնաժողովում աշխատած ՔՊ-ականները ձգտում են առավելագույնս հաճոյանալ իրենց պարագլխին՝ առաջիկայում ավելի բարձր պաշտոններ կամ արտոնություններ ստանալու համար։ 

 

Լուսինե Գրիգորյան