Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՌԴ-ին երաշխիքներ են պետք Սև ծովում անվտանգության հարցում. դա կարող է լինել միայն Վաշինգտոնից Զելենսկուն տրված հրամանի արդյունքում. ԼավրովՀայաստանի անկախությունը պահպանելու միակ բանաձևը հայ-ռուսական ամուր եղբայրական հարաբերություններն են․ Մհեր ԱվետիսյանԲացահայտվել է Լճաշենում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ) Կինոաստղ Ջուդ Լոուն՝ Պուտինի կերպարում. հրապարակվել են առաջին կադրերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնըՀայտնի է՝ որ պետություններն են ամենաշատը ռուսական օղի գնում Դերասանուհի Էլեն Ասատրյանը Women's Club նախագծում է Առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի. Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետինԻլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների «բանակ» ստեղծել Տնտեսական աղետի ստարտը․ Հրայր ԿամենդատյանՀութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Իմ լավագույն ընկերը «Բարսելոնա»-ում Լամին Յամալն է․ Ռաֆինյա Գազ չի լինելու Արցախի բռնազավթումով Ադրբեջանը 30 տոկոսով ավելացրեց իր ջրային ռեսուրսները. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի պարագլուխները կանգնելու´ են հայ ժողովրդի դատի առաջ. Դավիթ ՍարգսյանՄենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Իրանի ԱԳ նախարար Ո՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները
Քաղաքականություն

Ֆիդանի սառը ցնցուղը վարչախմբի գլխին

Մարգարայի անցակետում հայ-թուրքական կարգավորման գործընթացում բանագնացների հանդիպումից հետո Թուրքիան կրկին նախապայման է առաջ քաշում։ Ռուբինյանն ու Քըլըչը հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին կայացած հանդիպմանը վերստին ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը։

Ընդամենը մեկ օր անց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե Թուրքիան կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ այդ երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է: Մենք պետք է պատրաստենք մեր սցենարը դրա դրական ավարտի դեպքում, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Եթե այն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ մենք կարող ենք բացել մեր դարպասը սահմանին»,- ասել է Ֆիդանը։

Նույն այս օրերին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ԱՄՆ-ում հայտարարել է, թե խաղաղության հասնելու ճանապարհի միակ խոչընդոտն իրենց համար մնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը:  «Նայելով սեղանին դրված խաղաղության համաձայնագրի տեքստին, կարելի է ասել, որ կողմերը շատ մոտ են դրա շուրջ աշխատանքներն ավարտելուն: Տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերը կարող են լուծվել, բայց մենք չենք կարող խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված «տարածքային պահանջների նկատմամբ», քանի որ դա թույլ չի տալիս հավատալ Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու հայտարարություններին»,-ասել է դիվանագետը: 

Իսկ դա նշանակում է, թե առնվազն առաջիկայում հայ-թուրքական սահմանը չի բացվելու, իսկ Թուրքիայի նախապայմանը կատարման ենթակա չէ։

 

Էրինե Մանուկյան