Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Ակնհայտ է, որ վարչախմբի հոգևարքը խորանում է, այն անցել է բացարձակ ապօրինի գործողությունների, որի համար անխուսափելի պատիժ է կրելու. Ավետիք ՉալաբյանՏոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Մայր Աթոռը հայտարարություն է տարածելԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»«Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ․ Արտակ ԶաքարյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկելՅուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումԻրանի դեսպանը՝ Ադրբեջանի, Սյունիքին սպառնացող վտանգների մասին Թրամփը դեմ է Իրանի գերագույն առաջնորդի uպանությանը Առաջին անգամ չէ, որ եկեղեցու դեմ պայքարում են. Հրայր Կամենդատյան
Մշակույթ

Մեզանից 1․8-1․6 մլն տարի առաջ ժամանակահատվածով թվագրվող չոպերը՝ նախամարդու «շվեյցարական դանակ»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պալեոլիթի վաղ փուլերին վերաբերող բացառիկ բազալտե չոպերը հայտնաբերվել են Տավուշի մարզում գտնվող «Հաղթանակ-3» բացօթյա հնավայրից և թվագրվում են մեզանից  1․8-1․6 մլն տարի առաջ ժամանակահատվածով: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Անի Ադիգյոզալյանը նշեց, որ այն իր հնությամբ ու նշանակությամբ դասվում է Եվրասիայի համաժամանակյա դասական նմուշների շարքին:  

«Գործիքը գտնվել է ստորին պալեոլիթի քարի մշակման «գլաքարային» ավանդույթի կամ այսպես կոչված օլդուվեյան մշակույթի փուլն արտահայտող «Հաղթանակ-3» բացօթյա հնավայրից։ Կանոնավոր ուրվագծերով այս գործիքն ունի երկկողմանի մշակում` արված բեկորների հեռացման և ռետուշման եղանակներով: Այն պատրաստվել է գլաքարից․ հարվածելով գլաքարին՝ ստացել են սուր եզրեր, որով կարողացել են կտրել, քերթել, մսից առանձնացնել մաշկը, ոսկորից՝ միսը, կտրել բույսեր, մշակել փայտը և այլն: Կարելի է ասել, որ չոպերը եղել են նախամարդու «շվեյցարական դանակ»-ի ֆունկցիան կատարող գործիք»,- նշեց մասնագետը: 

Ըստ նրա՝ թեև Հայաստանում հայտնաբերված ստորին պալեոլիթյան հուշարձանները դեռևս համալիր ուսումնասիրությունների չեն ենթարկվել, սակայն դրանց առկայությունն արդեն իսկ խոսում  է Աֆրիկայից դուրս Հայաստանի տարածքում մարդու ձևավորման և էվոլյուցիայի հենակետ լինելու մասին: