Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զելենսկու դեմ երկու մաhափորձ է իրականացվել․ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Կրծքով պաշտպանելու ենք Մայր Աթոռը. Արմեն ՄանվելյանԻրանցիների հոսքը դեպի Հայաստան ակտիվացե՞լ, թե՞ պասիվացել է, ինչ իրավիճակ է Սյունիքում Շրջանառության հարկն այսօր ահռելի մեծ է, մենք կնվազեցնենք. Հրայր ԿամենդատյանՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամWTA․ Էլինա Ավանեսյանը մնացել է 48-րդ տեղումԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, վիրավորներ կան. կասկածյալը քրեական պատմություններով հայտնի գյումրեցի էԱմերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին Երևանում ավտոմեքենայի մեջ տղամարդու մшրմին է հայտնաբերվել 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները. հայտարարություն Մենք զգուշացրել էինք Իրանին, բայց նրանք շարունակեցին. Իսրայելի ԱԳ նախարար Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջ Ռուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններին Իսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Երեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ ՉալաբյանՓառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Պարեկները ծեծել են արցախցի փաստաբանի եղբորը

Պարեկները երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը։ Փաստաբանը, որ հայտնի է արցախցի տարբեր պաշտոնյաների իրավունքների պաշտպանությամբ և աչքի է ընկնում այդ ոլորտում, երեկ հայտարարել է, որ մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ 

Ըստ Երիցյանի, եղբոր դեմքին արցունքաբեր գազ են փչել, ծեծել, ձեռնաշղթաներ հագցրել։

Իրավապաշտպանները վստահ են, որ դեպքը կապված է ծեծվողի եղբոր գործունեության հետ, այդկերպ փորձում են ահաբեկել Արցախից Հայաստան տեղահանված և հանրային կամ քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցող անձանց։ Հատկապես, առաջիկայում հնարավոր զարգացումներից առաջ։

«Հասկանալի է, որ թիրախը պատահական չի ընտրված, զգուշացնում են։ Միլիցիայի հինավուրց մեթոդներն են»,-հայտարարել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունն է նշանակել, սակայն մարդիկ վստահ են, որ այս դեպքում էլ մեղավորները չեն պատժվելու, եթե ծառայողական առաջխաղացում չունենան էլ։ Ոստիկանությունը, ի դեպ, որևէ կերպ չի մեկնաբանում կատարվածը։ Իսկ, որ փաշինյանական վարչախմբի օրոք բռնաճնշումները, ոստիկանական ծեծուջարդը, հետապնդումները մի քանի անգամ գերազանցում են նախկինների օրոք կատարված դեպքերին, որևէ մեկի համար վաղուց այլևս գաղտնիք չէ։ 

Նելլի Գալյան